
Շատ գինեկոլոգիական խնդիրներ կարող են առաջանալ ծանր ապրումների հետևանքով: Հաճախակի նման խնդիրներ են առաջանում նաև մեծահասակ կանանց մոտ, ովքեր շարունակում են «խնամել» իրենց հասուն երեխաներին: Մասնագետները նշում են, որ կաթնագեղձերի առողջությունը ուղղակիորեն կախված է մարդկանց անձնական երջանկության մակարդակից:
1. Էնդոմետրիոզ
Այս հիվանդությունը զարգանում է այն կանաց մոտ, ովքեր չեն կարողանում ուրախանալ և հակված են խուճապի: Անելանելիության զգացումը և որպես հետևանք անտարբերությունը սեփական անձի և առողջության նկատմաբ խթանում է էնդոմետրիոզի առաջացումը:
2. Արգանդի միոմա
Այն հատկապես առաջանում է այն կանաց մոտ, ովքեր հակված են դեպրեսիայի, վատ տրամադրության ու երկարատև ժամանակով վիրավորված են մնում իրենց հարազատներից: Նման վիճակը հոգեբանորեն ճնշում է նյութափոխանակությունն ու հանգեցնում է հորմոնալ ֆոնի փոփոխման:
3. Ձվարանի կիստա
Այն առաջանում է ավելորդ վախերից, որոնցից ամենատարածվածը «սիրված չլինելն է»: Խանդը, միայնության զգացողության վախը, մարդկանց հետ հարաբերություններ պարզելու մշտական ձգտումը ևս կարող են դառնալ վերջինիս առաջացման պատճառ:
4. Արգանդի վզիկի էռոզիա
Որպես կանոն դա հարազատ տղամարդկանց նկատմամբ (ամուսին, հայր, եղբայր) վիրավորանքի դրսևորման հետևանք է: Ուռճացված ակնկալիքներ ու պահանջներ` «նա պարտավոր է» «նա պետք է», տղամարդու «պատճառով» առաջացած խնդիրների հետ հաշտվելու անկարողություն:
5. Կանդիդոզ
Դա առաջանում է մարդկանց քայլերը կամ իրավիճակը անդադար վերահսկելու ցանկությունից, ինչպես նաև այն վստահության զգացողությունից, որ միայն իրենք կարող են կարգավորել նշված իրավիճակը:
6. Ծանր դաշտանադադար
Նման կերպ այն ընդհանում է այն կանաց մոտ, ովքեր դժգոհ են իրենց կյանքից, տառապում են թերարժեքության բարդույթով, որը հիմնականում կուտակվել է տարիների ընթացքում` սեփական շահերը անտեսելու սովորության արդյուքում:
Աղբյուրը՝ misstits.ru
|