1:11 PM Երկաթի դերն ու նշանակությունը և անբավարարության հետևանքով մարդու մոտ նկատվող առողջական խնդիրները | |
· մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, կանխում է սակավարյունության առաջացումը · մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից · կարգավորում է վահանաձև գեզձի ֆունկցիան · կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը · մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին · կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը · լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին · բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը
Երկաթի անբավարարության հետևանքով մարդու մոտ նկատվում է
· սակավարյունություն · հոգնածություն · մարսողական խանգարումներ · երեխաների մոտ աճի պրոցեսների դանդաղում · վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում · մազաթափություն · մաշկի չորություն · եղունգների շերտազատում
Երկաթը օրգանիզմ է մտնում սննդի միջոցով:
Բուսական մթերքից երկաթով հարուստ են հատկապես սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, իսկ բարձր կարգի ալյուրով թխված սպիտակ հացը երկաթ շատ քիչ է պարունակում: Երկաթով հարուստ են նաև լոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը և այլն:
Կենդանական ծագման մթերքից երկաթով հարուստ են միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը: Օրգանիզմի կողմից յուրացվում է սննդի միջոցով ստացված երկաթի ընդամենը 10%-ը: Այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են պղինձը, կոբալտը, մանգանը և վիտամին C-ն լավացնում են երկաթի յուրացումը, իսկ օրինակ ֆոսֆատները, ֆիտատները և որոշ թթուներ, որոնք առկա են հացահատիկի, սպանախի և որոշ բուսական մթերքներում, դժվարացնում են երկաթի ներծծումը աղիներից:
| |
|
Всего комментариев: 0 | |