
Կիտրոնը նախկինում անվանվել է հնդկական խնձոր, որ հայտնի է իր բուժիչ մի շարք հատկություններով: Բուժիչ հատկություններով է օժտված նաև դարչինը, որը մարդկությանը հայտնի է դեռևս հին հնդական բժշկության մասին աշխատություններից:
Այս երկու մթերքներն առանձին –առանձին ունեն օրգանիզմի համար բուժիչ հատկություններ: Նրանք բավականին ակտիվ օգտագործվում են խոհարարության, կոսմետոլոգիայի և բժշկության մեջ: Սակայն շատ քչերը գիտեն, որ այս 2 մթերքների միախառնամն արդյունքում հնարավոր է ստանալ մրսածության դեմ պայքարող հիանալի միջոց:
Ձեզ ենք ներկայացնում դարչինի և կիտրոնի օգտագործման բավականին անսովոր տարբերակներ:
1. Ակնեի բուժման համար
Վերցրեք 1 թ/գ աղացած դարչին ու վրան ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնահյութ: Արդյունքում կարող եք ստանալ մածուկ, որը շատ օգտակար է ակնեի դեպքում: Այն օժտված է հակաբակտերիալ ու չորացնող ազդեցությամբ: Քսեք մածուկը խնդրահարուց հատվածների վրա, սպասեք 15 րոպե, որից հետո կարող եք այն լվանալ տաք ջրով կամ երիցուկի եփուկով:
2. Արթրիտի դեմ
Արթրիտը հանդիսանում է բավականին տարածված խնդիր, որի դեպքում մարդկանց մոտ ամեն օր առաջանում են հոդացավեր: Այս միջոցի օգտագործման շնորհիվ կարող եք ազատվել նշված ցավերից:
1 բաժակ ջրի մեջ ավելացրեք 1 թ/գ մեղր, 2 թ/գ աղացած դարչին և մի շերտ կիտրոն: Այդ ընպելիքը կարող եք խմել ամեն առավոտ՝սոված ժամանակ:
3. Նիհարելու համար
Կիտրոնով ու դարչինով խառնուրդը շատ արդյունավետ օգնում է նաև նիհարելու համար, քանի որ կիտրոնահյութը համարվում է ճարպ այրող հինալի միջոց, իսկ դարչինն՝ արագացնում է նյութափոխանակության պրոցեսը:
1 բաժակ կանաչ թեյի մեջ ավելացրեք 1 թ/գ աղացած դարչին, 2 թ/գ կիտրոնահյութ և ամեն օր առավոտյան ու երեկոյան խմեք այդ թեյից:
4. Հազի և մրսածության դեպքում
Կիտրոնահյութը հանդիսանում է հիանալի հակասեպտիկ միջոց, իսկ դարչինը շատ ակտիվ պայքարում է վարակների ու վիրուսների դեմ: Միասին այդ միջոցները շատ լավ պայքարում են մրսածության ու գրիպի դեմ: Այդ պատճառով արագ կազդուրվելու համար կարող եք օգտագործել այս բնական միջոցը.
1 բաժակ թեյի մեջ ավելացրեք 1-ական թեյի գդալ դարչին, մեղր և կիտրոնահյութ: Այդ դեպքում պետք է թեյը շատ տաք չլինի և այն կօգնի շատ արագ կազդուրվել:
5. Երտասարդացման համար
Որպեսզի հնարավոր լինի պահպանել գրավչությունը, անհրաժեշտ չէ մեծ գումարներ վատնել գեղեցկության սրահներում, քանի որ դարչինն ու կիտրոնը կարող են օգնել ձեզ ազատվել տարիքի հետ առաջացած կնճիռներից:
Կարող եք խառնել 1-ական թ/գ չիչխանի յուղն ու աղացած դարչինը և մի քանի կաթիլ կիտրոնահյութը: Թեթև մերսող շարժումներով այդ խառնուրդը քսեք դեմքի վրա, թողեք դեմքի վրա 5 րոպե, որից հետո մաքրեք այն խոտաբույսերով պատրաստված եփուկի միջոցով: Նման դիմակ կարող եք կիրառել շաբաթական 2 անգամ:
Եվ իհարկե հիշեք, որ գեղեցիկ մաշկի գրավականը դա առողջ ու շարունակական քունն է:
Աղբյուրը՝ takprosto.cc
|