Հալվեն շատ հայտնի սենյակային բույս է, որը մարդկանց կողմից սիրված է ոչ միայն իր արտաքին տեսքի, այլ նաև բուժիչ հատկությունների շնորհիվ: Շատերը այս բույսը համարում են իսկական դեղատոմս, որը հնարավոր է օգտագործել տարբեր տեսակի հիվանդություններից ազատվելու համար:
Այս միջոցի օգտագործման շնորհիվ մաշկը դառնում է ավելի փափուկ ու անգամ ավելի է երիտասարդ: Այն հանդիսանում է հինալի բնական կոսմետիկ միջոց:
Ինչպես օգտագործել հալվեն դեմքի մաշկի համար
1. Կտրեք հալվեի մի փոքր տերև ու այն մանրակրկիտ լվացեք
2. Տրորեք տերևը ձեռքերով, որպեսզի այն դառնա փափուկ
3. Բացեք տերևն այնպես, որ միջի փափկամիսը տեսանելի լինի:
4. Տրորեք այդ տերևով դեմքի մաշկը: Բույսի հյութը պետք է այդ ընթացքում կուտակվի դեմքի վրա, որը կառաջացնի դիմակի էֆեկտ:
5. Սպասեք մինչև դիմակը չորանա
6. Որից հետո մաքրեք տաք ջրով:
Դեմքի մաշկի խնամքի համար օգտագործելով հալվե, շատ շուտով կհամոզվեք, որ ձեր մաշկը դառնում է փափուկ և փայլուն:
Աղբյուրը՝ takprosto.cc
|