1:49 PM Թեյերով 4 արդյունավետ բաղադրատոմս՝ գեղեցիկ ու խնամված վարսեր ունենալու համար | |
Սև ու կանաչ թեյերը կարելի է օգտագործել ոչ միայն որպես սիրելի ըմպելիք: Այդ թուրմերը կարելի է օգտագործել նաև որպես մազերի խնամքի միջոց:
Կոնդիցիոներ փափուկ ու փայլուն վարսեր ունենալու համար
1 ճ.գ. կանաչ թեյին ավելացնել 2 բաժակ եռման ջուր և թողնել մոտ 30 րոպե թրմվի: Ստացված թուրմը քամել և դրանով մաքրաջրել վարսերը: Կանաչ թեյով այս կոնդիցիոները վարսերին մետաքսյա նրբությունն ու փոյլ կհաղորդի:
Թուրմ մազաթափության դեմ
Մազաթափությունից ազատվելու համար հարկավոր է 10 օր շարունակ ամեն օր մազարմատները մերսել թեյի թունդ թուրմով: Այն ոչ միայն կանխում մազաթափությունը, այլև խթանում է դրանց աճը:
Թուրմ ճարպոտ վարսերի համար
Կա մի հրաշալի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել ճարպագեղձերի աշխատանքը: Հարկավոր է 1 բաժակ թունդ սև թեյին խառնել 1 բաժակ կաղնու կեղևի թուրմ և ստացված խառնուրդով ցողել մաքուր վարսերը (ցողելուղ հետո չլվանալ): Այս բաղադրատոմսը հարմար է մուգ մազեր ունեցողների համար, քանի որ դրանք կարող են մի փոքր գույն ստանալ:
Վարսերի հարդարման միջոց
2 ճ.գ. սև թեյին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել, այնուհետև քամել և պատրաստի թուրմով թրջել վարսերը հարդարելուց առաջ: Այս դեպքում սանրվածքը շատ ավելի երկար թարմ տեսք կունենա:
Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua | |
|
Всего комментариев: 0 | |