7:21 PM Ծլեցրած հունական ընկույզը հրաշքներ է գործում | |
Ծլեցրած ցորենի և այլ հատիկների ու սերմերի օգտակարության մասին գիտեն բոլոր այն մարդիկ, ովքեր առողջ կենսակերպ են վարում: Շատերն արդեն փորձել և զգացել են դրանց բուժիչ հատկությունները: Օրինակի համար ասենք, որ ծլեցրած ցորենի կենսական ուժն ավելանում է հարյուր անգամ: Բայց ոչ բոլոր մարդիկ գիտեն ծլեցրած հունական ընկույզի բարենպաստ ազդեցության մասին: Ներկայացված բաղադրատոմսի միջոցով կարող եք խարամներից և տոքսիններից մաքրել ձեր օրգանիզմը, դանդաղեցնել ծերանալու գործընթացները, վերականգնել իմունային և ներվային համակարգերը: Եվ դա ընդամենը մի փոքր մասն է այն բոլոր փոփոխությունների, որ կզգաք ընկույզի կանոնավոր օգտագործումից: Վերցրեք 1կգ չմաքրած ընկույզ, տեղավորեք ապակյա տարայի մեջ և վրան սառը ջուր լցրեք: Ջուրը պետք է ծածկի ընկույզները: Ամանը 14 օրով դրեք պատուհանագոգին՝ չմոռանալով օրը մեջ փոխել ջուրը: Առավոտյան և երեկոյան խառնեք ընկույզները: Երկու շաբաթ անց դրանք պատրաստ կլինեն օգտագործման համար: Պետք է պահել սառնարանում՝ առանց ջրից հանելու: Բուժիչ ազդեցությունը զգալու համար պետք է օրը երկու անգամ ուտել 2-3 մաքրած ընկույզ: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |