2:04 PM 10 արագ ու պարզ թեստ՝ օրգանիզմի առողջական վիճակը արագ ստուգելու համար | |
Օրգանիզմի ընդհանուր վիճակը պարզելու համար հարկավոր է բուժզննում անցնել մասնագետի հսկողության տակ, սակայն կան շատ պարզ մեթոդները, որոնք նույնպես կօգնեն անսխալ ստուգել օրգանիզմի վիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ արագ թեստերից մի քանիսը:
Հարկավոր է շատ ուշադիր լինել մարմնի վրա գտնվող խալերի նկատմամն: Եթե հայտնվում են նոր խալեր, մեծանում է հինը, քոր է գալիս, փոխում է գույնը կամ անհավասարաչափ է և ունի անհարթ եզրեր, ապա հարկավոր է անմիջապես դիմել խորհրդակցել բժշկի հետ:
Հոնքերի մազերի կորուստը հաճախ լինում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման արդյունք: 5. Հետևել փորափքանքներին
Փորափքանքի հիմնական պատճառները գազավորված ըմպելիքներն ու արագ սնունդն են, սակայն եթե այս խնդիրն անհանգստացնում է անընդհատ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ՝ ձվարանների քաղցկեղը բացառելու համար:
6. Ստուգել սրտի զարկերը
Սրտի զարկերը ստուգելու համար հարկավոր է աստիճաններով բարձրանալ (3 րոպեում 70 աստիճան), այնուհետև հաշվել սրտի զարկերը եթե դրանք 100-ից բարձր են, իսկ շնչառությունը 10 վայրկյան անց չի կարգավորվում, ապա անհրաժեշտ է անցնել համապատասխան բոիժզննում և սկսել մարզվել:
7. Ուշադրություն դարձնել մաշկի գույնին
Մշտապես վարդագույն այտերն ու կարմիր քիթը (ռոզացեա) կարող են պայմանավորված լինել սթրեսով, արևի ազդեցությամբ կամ կծու սնունդով, որը նպաստում է անոթների լայնացմանը: Գունատ ու մշտապես սառը ձեռքերն ու ոտքերը վկայում են արյան վատ շրջանառության կամ անոթների հիվանդությունների մասին:
8. Հաշվել օրվա ընթացքում նստած անցկացրած ժամանակը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նստած դիրքով օրական ավելի քան 11 ժամ անցկացնելը զգալիորեն բարձրացնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների հավանականությունը և հանգեցնում է նյութափոխանակության խանգարման:
9. Ուշադրություն դարձնել պտուկներին
Առհասարակ հարկավոր է շատ ուշադիր լինել կրծքի նկատմամբ և պարբերաբար ստուգել, որպեսզի չլինեն պնդացումներ: Կրծքի պտոիկները չպետք է փոխեն իրենց ձևը: Բացի այդ, շատ վտանգավոր է նաև արտադրությունը՝ հատկապես արյունոտ արտադրությունը:
10. Ուսումնասիրել եղունգները
Եղունգների դեղինությունը կարող է լինել սնկային հիվանդության նշան: Եթե եղունգները չափազանց գունատ են, ապա հարկավոր է ստուգել արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը:
Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua | |
|
Всего комментариев: 0 | |