2:05 PM Բժիշկներն ապացուցել են, որ վիտամին D-ն պաշտպանում է գրիպից ու հարբուխից | |
Բժիշկները նշում են, որ ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ ձկան յուղի մասին: Բրիտանացի գիտնականները պարզել են նաև, որ գրիպով կամ հարբուխով հիվանդանալու հավանականությունը զգալորեն նվազում է ամեն օր վիտամին D ընդունելու դեպքում:
Գիտնականները բացատրում են, որ պարբերաբար վիտամին D ընդունելը կօգնի մոտ 3 միլիոն մարդու ամեն տարի խուսափել մրածությունից: Ուսումնասիրություններն ապացուցում են, որ «արևային» վիտամինն անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են երկու անգամ նվազեցնել շնչառական ուղիների հիվանդությունների առաջացման քանակը: Բժիշկներն ուսումնասիրել են տարբեր երկրներից մոտ 11000 հիվանդի տվյալներ՝ պարզելու համար, թե ինչպես է վիտամին D-ն ազդում սուր շնչառական հիվնդությունների վրա (այդ թվում նաև օտիտ, բրոնխիտ, թոքերի բորբոքում և մրսածություն): Վերլուծությունը ցույց է տվել, որ պարբերաբար այս վիտամինի հավելումներ ընդունելը թույլ է տալիս 12%-ով նվազեցնել շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեպքերի քանակը: Ընդ որում՝ օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակով հիվանդների մոտ այս վիտամինների հավելումների նշանակման դեպքում հիվանդության առաջացման հավանականությունը նվազում էր 50%-ով, գրում է The Telegraph-ը:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |