
1. Կռատուկի (репейное) ու գերչակի (касторовое) յուղերը շատ օգտակար են մազերի աճի համար:
2. Ծիրանի(aбрикос) յուղը օգտակար է մաշկի մերսման ու եղունգների սնուցման համար:
3. Կծու պղպեղի թուրմ շատ օգտակար է օգտագործել որպես դիմակ մազերի աճի համար:
4. Մումիոն շատ օգտակար է ջլերի ձգման(լուծել հաբը մարմնի համար նախատեսված քսուքի կամ ջրի մեջ ու քսել այն ձգված ջլերի վրա)։
5. Նարդոսի(лаванда) եթերայուղի մի քանի կաթիլ կարելի է կաթացնել մազերի համար նախատեսված կոնդիցիոների մեջ, որի շնորհիվ մազերը երկար չեն կեղտոտվի:
6. Ծովի աղ շատ օգտակար է եղունգների ու մարմնի համար նախատեսված վանանների համար:
7. Ցորենի ծիլերի(зародышей пшеницы) յուղը սնուցում է չոր մաշկը:
8. Ժոժոբայի յուղ շատ օգտակար է աչքերի շուրջ առկա մաշկի համար, ինչպես նաև մանր կնճիռներից ազատվելու դեպքում:
9. Սալիցիլա-ցինկային մածուկը շատ օգտակար է պզուկների ու կորյակների չորացման համար։
10. Պարկուճներով վիտամին Е-ն ու А-ն շատ օգտակար են չոր շուրթերի ու կոպերի սնուցման համար։
11. Բլեֆարոգել (հիալուրոնաթթու) շատ օգտակար է աչքեր տակ առաջացած պարկերի դեպքում:
12. Խնձորի քացախը շատ օգտակար է ոտքերի վրա առջացած անոթային աստղիկներից ու ցելյուլիտից ազատվելու համար։ Ամեն օր երեկոյան, ցնցուղ ընդունելուց հետո, ոտքերը՝ սկսած ծնկերից մինչև ազդրերը, տրորել խնձորի քացախով: 2 շաբաթվա ընթացքում անոթային աստղիկները կսկսեն զգալիորեն սպիտակել: Այն կողմնակի ոչ մի ազդեցություն չի թողնում:
13. Թեյի ծառի յուղը(масло чайного дерева) շատ օգտակար է պզուկներից ազատվելու համար։
14. Բորաթթվի սպիրտային լուծույթը ևս շատ օգտակար է պզուկներից ազատվելու համար։
15. Կապույտ կավը(глина) օգտակար է մարմնի ու դեմքի դիմակների համար:
16. Վաղենակի (календула) մածուկը շատ օգտակար է կրունկների մաշկի փափկեցման համար։
17. Գետասպունգը (бадяга) շատ օգտակար է սպիներից ազատվելու համար:
18. Հունական ընկույզի կոսմետիկ յուղը հիանալի միջոց է աչքերի տակ առաջացած կապտուկների ու կնճիռների համար։
19. Գլիցերինը հիանալի միջոց է ձեռքի մաշկը փափկեցնելու համար։
1 բաժին գլիցերինն ու 1 բաժին 6%-ոց քացախը խառնել իրար ու օգտագործել, որպես դիմակ՝ արմունկների կոպտած մաշկի համար։
20. Նշի յուղը կարելի է քսել մաշկի վրա՝ մկաների ջղաձգումը կանխելու համար։
21. Կռատուկի յուղը(репейная масло) խթանում է գլխի մաշկ արյան հոսքն ու բարելավում է մազերի աճը։
22. Մազերի արագ աճի համար 2-ական թեյի գդալ յուղային А+Е վիտամինները, կիտրոնի հյութը, դիմեքսիդը խառնել ու քսել գլխի մաշկի վրա, ծածկել գլուխը պոլիէթիլենային տոպրակով, թողնել 1 ժամ և լվանալ։
23. Անքնությունից ազատվելու համար անանուխի յուղը կարելի է քնելուց առաջ քսել քունքերին:
Աղբյուրը՝ misstits.ru
|