Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 21 » Կոֆեինի գերդոզավորման 9 ախտանշան
loading...
2:13 PM
Կոֆեինի գերդոզավորման 9 ախտանշան


Սուրճը միլիոնավոր մարդկանց սիրելի ըմպելիքն է: Դրա օգնությամբ մարդիկ առավոտյան ավելի հեշտ են արթնանում, այն օգնում է կոնտրոնանալ և ազատում է հոգնածությունից: Որոշ գիտնականներ նույնիսկ վստահեցնում են, որ այս ըմպելիքը կարող է բուժել մի շարք հիվանդություններ: Սակայն ինչպես և ցանկացած օգտակար բան, այն վերածվում է թույնի չարաշահելու դեպքում:

 

Ջոն Հոփկինսի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Մեգի Սուինին ուսումնասիրում է սուրճի ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա և վստահ է, որ մարդու համար սուրճի անվնաս չափաբաժինն օրական 400 մգ-ն է (մոտավորապես 4 բաժինը): Այս չափաբաժինը չարաշահելու դեպքում կարող են նկատվել կոֆեինի գերդոզավորման ախտանշաններ.

 

·        նյարդայինություն,

 

·        անտեղի անհանգստություն,

 

·        դեմքի կարմրածություն,

 

·        սրտի զարկերի արագացում,

 

·        մկանների թրթռոց,

 

·        դյուրագրգիռություն,

 

·        խնդիրներ՝ կապված աղեստամոքսային համակարգի հետ,

 

·        ցրված մտքեր,

 

·        չկապակցված խոսք:

 

Բարեբախտաբար մարդը ֆիզիկապես ի վիճակի չէ ընդունել կոֆեինի՝ իր կյանքի համար վտանգ ներկայացնող չափաբաժինը, սակայն առողջությանը կարելի է լուրջ վնաս հասցնել՝ անընդհատ օրական ավելի քան 500 մգ սուրճ խմելով: Ամեն դեպքում հարկավոր է հաշվի առնել նաև օրգանիզմի առանձնահատկություններն ու նյութափոխանակության գործընթացների արագություն, որոնք նույնպես կարող են ազդել այդ անվտանգ չափաբաժնի վրա:

 

Բժիշկը վստահ է, որ սուրճն, ամեն դեպքում, շատ ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան էներգետիկ ըմպելիքները, ուստի ցանկալի է թարմանալու համար խմել մի բաժակ սուրճ: Ի վերջո՝ սուրճը ջրից և սուրճից բացի ոչիչնչ չի պարունակում, մինչդեռ էներգետիկ ըմպելիքները հարուստ են բազմաթիվ քիմիական հավելումներով:

 

Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

Просмотров: 1268 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar