Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 21 » Օրգանիզմում ցինկի դեֆիցիտի առաջացման պատճառները և 13 ախտանշան, որոնք խոսում են օրգանիզմում այդ միկրոտարրի պակասի մասին
loading...
2:20 PM
Օրգանիզմում ցինկի դեֆիցիտի առաջացման պատճառները և 13 ախտանշան, որոնք խոսում են օրգանիզմում այդ միկրոտարրի պակասի մասին


 

 

Ցինկը շատ մեծ նշանակություն ունի մարդու առողջության համար և անհրաժեշտ է օրգանիզմի բոլոր բջիջներին, ուստի հարկավոր է անընդհատ հետևել օրգանիզմում դրա մակարդակին:

 

Այս տարրն առանցքային դեր է խաղում բջջային նյութափոխանակության մեջ, իմունային ու մարսողական համակարգերի աշխատանքում, հղիության նորմալ ընթացքի մեջ և վերքերի ապաքինման գործընթացում: Ցինկի պակասն ախտորոշելը բավական բարդ է, քանի որ դրա ախտանշանները կարող են նման լինել այլ տարրերի պակասի ախտանշաններին: Դա պարզելու ամենաճիշտ տարբերակը արյան անալիզն է:

 

Սակայն ցինկը շատ տարածված հանքանյութ է և պարունակվում է սննդամթերքի տարբեր տասկներում (թռչնամիս, միս, ծովամթերք, պանիրներ, լոբազգիներ, ընկուզեղեն, սնկեր, դդմի սերմեր): Սա է պատճառը, որ ցինկի դեֆիցիտը բավական հազվադեպ հանդիպող խնդիր է:

 

Սակայն դիետաների կամ մարսողական համակարգի աշխատանքի խանգարման դեպքում հարկավոր է հետևել օրգանիզմում ցինկի մակարդակին: Գոյություն ունեն նաև մի շարք այլ խնդիրներ, որոնք նպաստում են օրգանիզմում ցինկի դեֆիցիտի առաջացմանը: Դրանցից են.

 

·         այրվածքների, թունավորումների, հարվածների արդյունքում առաջացած վնասվածքները,

 

·         բուսակերությունը,

 

·         շաքարային դիաբետը,

 

·         ալկոհոլի չարաշահումը,

 

·         սուրճի չարաշահումը (3 բաժակից ավել),

 

·         հետվիրահատական վերականգնման ժամանակահատվածը,

 

·         հորմոնալ դեղամիջոցների երկարատև օգտագործումը:

 

Տարիքի հետ այս խնդրի ախտանշանները փոխվում են: Օրինակ՝ երեխաների մոտ կարող են նկատվել աճի դանդաղում, ախորժակի կորուստ ու տրամադրության անկում, մինչդեռ տարեց մարդկանց մոտ ցինկի պակասն առաջացնում է խնդիրներ՝ կապված իմունային համակարգի և գլխուղեղի աշխատանքի հետ:

 

Ցինկի օրական չափաբաժինն է 12-15 մգ: Հարկ է հիշել, որ երկար ժամանակ կալցիում պարունակող դեղամիջոցի ընդունումը կարող է վատացնել ցինկի յուրացման գործընթացը:

 

Հասուն մարդու օրգանիզմում ցինկի պակասի ախտանշանները

 

·         հաճախակի մրսածություն ու իմունային համակարգի թուլացում,

 

·         փոքրիկ վնասվածքների երկար ապաքինում,

 

·         եղունգների փխրունություն,

 

·         ձեռքերի դող,

 

·         նյարդայինություն ու դյուրագրգիռություն,

 

·         վատ կոորդինացիա,

 

·         մազաթափություն,

 

·         համի զգացողության ու հոտառության թուլացում,

 

·         հաճախակի ստոմատիտներ,

 

·         գիշերային տեսողության վատացում,

 

·         թեփ,

 

·         ալերգիկ ցան ձեռքերին,

 

·         ախորժակի կորուստ:

 

Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua

Просмотров: 1741 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar