7:18 PM Ինչպես կանխարգելել շմոլ գազով թունավորումները | |
Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։
Այս դեպքում արդեն հարկ է իմանալ՝ ինչպես վարվել նման թունավորումների ժամանակ։
Թունավորման առաջին նշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և քնկոտությունը, այնուհետև՝ գլխացավ, զարկ քունքերում, ականջներում աղմուկ, փսխում, արցունքահոսություն, զարգանում է մկանային թուլություն, կոմա, ցնցումներ, հնարավոր է գրգռվածություն, դեմքի մաշկը կարմրում է, ավելի ճիշտ դառնում կապտավուն մուգ կարմիր, տեսանելի լորձաթաղանթները` մորագույն-կարմիր երանգով, նկատվում է հաճախասրտություն, ընկնում է արյան ճնշումը, շնչառությունը դառնում է մակերեսային կամ նույնիսկ դադարում։ Կարող է զարգանալ թոքերի և ուղեղի այտուց։Այդ նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես մտածել թունավորման մասին, հատկապես, եթե մոտակայքում գազօջախ կա կամ գազի այլ աղբյուր։
Ի՞նչ անել շմոլ գազից թունավորվելու դեպքում.
Եթե Դուք շմոլ գազի հոտ եք զգում կամ թունավորման նշաններ եք նկատում, պետք է անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը։ Եթե տանը գազօջախ կա, անջատեք այն, փակեք գազի հոսքը տուն։ Սովորաբար այս հասարակ միջոցները բավական են: Եթե տարածքը նորմալ օդափոխվում է, գազի խտությունը նվազում է, դրա հետ մեկտեղ՝ թունավորման ռիսկը։
Տներում կան հատուկ սարքեր, որոնք անջատում են գազը, եթե օդում շմոլ գազ է հայտնաբերվում։ Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել այդ սարքն օգտագործելիս և ոչ մի դեպքում չանջատել այն։
Եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում դիմե՛ք բժշկի։
Թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում .
• Բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվե՛ք, որ օդատարը բաց է
• Գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չի՛ կարելի կիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում:
• Խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվե՛ք, արդյո՞ք օդափոխությունը լիարեք է իրականացվում:
• Գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացրե՛ք օդատարը:
Նյութի աղբյուրը՝ NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի ֆեյսբուքյան էջ | |
|
Всего комментариев: 0 | |