Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Февраль » 21 » Քրոնիկ գաստրիտ նուրբ կազմվածքի փոխարեն. ինչպես է պետք ճիշտ նիհարել
loading...
8:06 PM
Քրոնիկ գաստրիտ նուրբ կազմվածքի փոխարեն. ինչպես է պետք ճիշտ նիհարել


 

 

Ավելորդ քաշից ազատվելու համար մարդիկ դիմում են բազմաթիվ մեթոդների օգնությանը: Նրանք և՛ քաղցած են մնում, և՛ մարզվում են, և՛ փոխում են սննդակարգը, և՛ դիմում են մասնագետների օգնությանը, սակայն հաճախ ցանկալի արդյունքի այդպես էլ չեն հասնում: «Մինուս 60» ինքնակատարելագործման համակարգի հեղինակ Եկատիրինա Միրիմանովան պատմել է, թե որոնք են նիհարելու ամենատարածված մեթոդներն ու խորհուրդները, որոնք ոչ մի կերպ չեն օգնում:

 

1.      Կիտրոն և սոդա

 

Շատերը մինչ օրս հավատում են, որ այս երկու մթերքի համադրությունը կօգնի նիհարել, մինչդեռ այդ կերպ կարելի է միայն քրոնիկ գաստրիտ ձեռք բերել:

 

2.      Չուտել 18:00-ից հետո

 

Այս խորհուրդը անհեթեթություն է՝ հատկապես, եթե մինչ 18:00-ն մարդ ուտում է ամեն ինչ և նորմայից շատ: Նիհարելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու ճիշտ սնվել:

 

3.      «Թեթև» մայոնեզներ ու սերուցքներ

 

Նույնիսկ ամենաթեթև մայոնեզն ու սերուցքը պարունակում են մեծ քանակությամբ ճարպեր, ուստի դրանք չեն կարող նպաստել նիհարելուն:

 

4.      Մոնոդիետաներ

 

Երկու շաբաթ միայն բրինձ կամ հնդկաձավար ուտելը նույնպես շատ սխալ է: Այս դիետաները հնարավոր է օգնեն նիհարել, սակայն հետագայում օրգանիզմը կսկսի վերականգնել վատնածը և մարդը կրկին կգիրանա: Ընդ որում՝ հնարավոր է, որ կուտակված ավելորդ քաշն ավելի շատ լինի, քան կորցրածն էր: Բացի այդ, նմանատիպ դիետաները դանդաղեցնում են նյութափոխանակությունը, ինչը նշանակում է, որ հաջորդ անգամ շատ ավելի դժվար կլինի նիհարել:

 

5.      Անյուղ կաթնամթերք

 

Անյուղ կաթնամթերքը ոչ միայն օգտակար չէ, այլև կարող է վնասակար լինել, քանի որ դրանցի ստացված կալցիումը չի յուրացվում: Իսկ այս տարրի պակասը 40-50 տարեկանից բարձր կանանց մոտ կարող է դառնալ օստեպորոզի պատճառ:

 

6.      Կալորիաներ չպարունակող սննդամթերք

 

Կալորիա չպարունակող սննդամթերք կամ «բացասական» կալորիականությամբ մթերք պարզապես գոյություն չունի: Իհարկե միայն նեխուր կամ արքայախնձոր ուտելով մարդը կնիհարի, սակայն ձեռք կբերի նաև գաստրիտ: Բացի այդ, սովորական սննդակարգին վերադառնալու դեպքում քաշը, ինչպես և մոնոդիետաների ժամանակ, կսկսի վերադառնալ:

 

7.      Շատ հյութ խմել

 

Հյութեր խմել կարելի է, սակայն պետք չէ: Ընդ որում՝ կարելի է խմել միայն թարմ քամված հյութ և միայն չափավոր քանակությամբ: Դրանք չեն պարունակում մանրափելեր, սակայն խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, ինչը էլ ավելի է ուժեղացնում քաղցի զգացումը:

 

8.      Սպիտակուցային դիետաներ

 

Նման դիետաները խիստ բացասաբար են ազդում ներքին օրգանների վրա: Օրինակ՝ կարող են նպաստել երիկամների հիվանդությունների սրմանը:

 

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Просмотров: 2345 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar