Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 21 » Լավագույն վարժությունները՝ ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար
loading...
8:41 PM
Լավագույն վարժությունները՝ ձիգ ու գրավիչ նստատեղ ունենալու համար


 

 

Գեղեցիկ նստատեղը յուրաքանչյուր կնոջ երազանքն է, սակայն այդ երազանքին հասնելու համար հարկավոր է ջանքեր գործադրել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 վարժություն, որոնք կօգնեն հասնել ցանկալի արդյունքի: Պարզապես հարկավոր է օրական 15 րոպե տրամադրել այս վարժությունների համալիրին:

1.    Մարզում է ազդրերն ու նստատեղը

Ծնկի իջնել և ձեռքերով հենվել հատակին: Մեջքը ուղիղ պահել, ծունկը ծալել և բարձրացնել վերև այնպես, որ այն լինի ազդրի բարձրությանը հավասար: Այնուհետև բարձրացնել ուղղված աջ ոտքը՝ գլուխը մի փոքր աջ թեքելով:  Այս ամենից հետո ծալել ծունկը, կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:


2.    Ծառ (մարզում է ազդրերն ու նստատեղը)

Ուղիղ կանգնել, ոտքերը միացնել, այնուհետև ծալել աջ ծունկը և մի փոքր կողք տանել: Աջ ձեռքը պետք է ձգված և կողք պարզված լինի, իսկ ձախը՝ վերև: Ձեռքերի դիրքն անփոփոխ պահած մի փոքր խոնարհվել ու ոտքը ձգել այնպես, որ ձեռքն ու ոտքը ուղիղ գիծ կազմեն: Վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ, այնուհետև փոխել ոտքը:

 

3.    Կենդանի քանդակ (մարզում է ազդրերն ու նստատեղը)

 

Կանգնել, ոտքերը միացնել և մի փոքր ծալել: Ձեռքերը դնել ձախ ոտքի վրա, աջ ոտքը բարձրացնել՝ առանց ոտնաթաթը հատակից հեռացնելու: Առանց մարմնի դիրքը փոխելու՝ աջ ոտքը ձգել կողք: Վերադառնալ սկզբնական դիրք, այնուհետև կրկնել վարժությունը 10 անգամ և փոխել ոտքը:

 

4.    Պլիե (մարզում է նստատեղն ու սրունքները)

 

Կանգնել՝ կրունկները միացրած, իսկ ոտնաթաթերը 45 աստիճան անկյան տակ բացած: Ձեռքերը դնել ազդրերին, ծնկները մի փոքր ծալել, այնուհետև կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի կրունկները կտրվեն հատակից: Կանգնել այս դիրքով 5 վայրկյան, որից հետո վերադառնալ սկզբնական դիրք և կրկնել վարժությունը 15 անգամ:

 

5.    Ալմաստ (մարզում է նստատեղն ու ազդրերի ներքին հատվածը)

 

Պառկել մեջքի վրա, ոտքերն ուղղել, կրունկները միացնել (ոտնաթաթերը բացել 45 աստիճան անկյան տակ) ու վերև բարձրացնել: Ծնկները ծալել, ոտնաթաթերը միացնել և հնարավորինս լայն բացել ոտքերը: Կրկնել վարժությունը 15 անգամ:

 

Այս պարզ վարժություններն ամեն օր կատարելու դեպքում կարելի է հիանալի արդյունքի հասնել: Օրական ընդամենը մի քանի րոպե մարզվելը կօգնի ձեռք բերել գեղեցիկ, ձիգ ու մարզված նստատեղ, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

 

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc

Просмотров: 1475 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar