3:06 PM Լավագույն 5 բնական միջոցները, որոնք կօգնեն մեղմացնել ատամի ցավը | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ատամի ցավից ազատվելու լավագույն 5 բնական միջոցները: Սակայն հարկ է հիշել, որ սրանք չի կարելի օգտագործել ատամնաբույժին այցելելու փոխարեն: Այս բնական միջոցները միայն պետք է օգնեն մեղմացնել ցավը, մինչ խնդիրը լուծելը:
1. Աղաջուր
Գոլ աղաջրով ողողումները բարձրացնում են рН-ի մակարդակը՝ դրանով իսկ ստեղծելով բակտերիաների դեմ ագրեսիվ հիմնային մթնոլորտ: Բավական հաճախ բերանի խոռոչն աղաջրով ողողելու դեպքում կարելի է կանխել բակտերիաների տարածումն ու մեղմացնել ցավը:
Բացի այդ, գոլ աղաջրով ողողումներն օգնում են ազատվել կոկորդի ցավից ու լնդերի հիվանդություններից, ինչպես նաև հիանալի հիգիենիկ պրոցեդուրա են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար
Ճիշտ լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է ½ թ.գ. աղը լուծել մի բաժակ գոլ ջրում և յուրաքանչյուր 2 ժամը մեկ ողողել բերանի խոռոչը ստացված խառնուրդով:
2. Սառույց
Սառը մեղմացնում է ցավն ու նվազեցնում բորբոքման մակարդակը: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի սառույցը դնել հիվանդ ատամին:
3. Սխտոր
Հարկավոր է տրորել սխտորի մի պճեղը, խառնել այն աղին և դնել հիվանդ ատամին:
4. Մեխակի յուղ
Մեխակի յուղի մեջ պարունակվող էվգենոլը բնական հակաբակտերիալ ու հակաբորբոքային միջոց է, որը կարող է արագ մեղմացնել ցավը: Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էվգենոլը շատ արդյունավետ անալգետիկ է:
5. Ֆիզիկական վարժություններ
Ատամի ցավի դեպքում մարդիկ մարզանք անելու ցանկություն, բնականաբար, չեն ունենում, սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում բարձրանում է օրգանիզմում էնդորֆինների մակարդակը, որոնք համարվում են բնական հակաբորբոքային միջոցներ: Բացի այդ, վարժությունները բարելավում են արյան շրջանառությունն ու հագեցնում օրգանիզմը թթվածնով, ինչի շնորհիվ տոքսիններն ավելի արագ են դուրս բերվում օրգանիզմից:
Նյութի աղբյուրը՝ my.goodhouse.com.ua | |
|
Всего комментариев: 0 | |