Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 22 » Ինչ ախտանշաններ կարող են առաջանալ որոշ վիտամինների դեֆիցիտի դեպքում
loading...
5:59 PM
Ինչ ախտանշաններ կարող են առաջանալ որոշ վիտամինների դեֆիցիտի դեպքում


Վիտամինները շատ կարևոր օրգանական նյութեր են, որոնք անհրաժեշտ են բջիջների նորմալ գործունեության համար: Դրանց մեծ մասը պետք է լինի սննդակարգում, քանի որ որոշ վիտամինների պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչ ախտանշաններ կարող են առաջանալ որոշ վիտամինների պակասի դեպքում:

 

Ճաքած շուրթեր

 

Շուրթերի ճաքերը հաճախ են հանդիպում բուսակերների մոտ և պայմանավորված են նրանց սննդակարգով, որը չի պարունակում բավարար քանակությամբ երկաթ, ցինկ և վիտամին B: Այս խնդրի լուծման համար հարկավոր է ուտել ավելի շատ լոբազգիներ, գետնանուշ, ոսպ, թռչնամիս, ձու, թունա ձուկ, սաղմոն և կակղամորթներ: Երկաթն ավելի լավ յուրացնելու և վարակների դեմ պայքարելու համար օրգանիզմին անհրաժեշտ է վիտամին C, որը մեծ քանակությամբ պարունակվում է կաղամբի, ծաղկակաղամբի, բրոկոլիի և կարմիր պղպեղի մեջ:

 

Կարմիր ցան ու մազաթափություն

 

Սրանք վիտամին B7-ի դեֆիցիտի ախտանշաններն են: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ուտել խաշած ձու, սաղմոն, ավոկադո, հունական ընկույզ, սոյա, սնկեր, բանան ու ազնվամորի:

 

Դեմքի, ձեռքերի, մեջքի և ազդրերի հատվածում  բշտիկների նման կարմիր ու սպիտակ բծեր

 

Այս ախտանաշանները հատուկ են ճարպաթթուների և A ու E վիտամինների պակասին: Հարկավոր է խուսափել հագեցած ճարպերից ու տրանս-ճարպերից (մարգարին) և ուտել ավելի շատ սաղմոն, սարդինաներ, հունական ընկույզ և նուշ: Բացի այդ, վիտամին A-ի պաշարը վերականգնելու համար անհրաժեշտ է ուտել գազար, կարմիր պղպեղ ու քաղցր կարտոֆիլ: Բանջարեղենի այս տեսակները պարունակում են բետա-կարոտին՝ մի նյութ, որն օրգանիզմի կողմից օգտագործվում է վիտամիններ ստանալու համար:

 

Ձեռքերի ու ոտքերի թմրածություն և ծակծկոց

 

B6, B9 և B12 վիտամիների պակասն անմիջականորեն կապված է պերիֆերիկ նյարդերի, թմրածության ու ծակծկոցի, ինչպես նաև դեպրեսիաների, անեմիայի (սակավարյունություն) և հոգնածության հետ:

 

Այս խնդիրների լուծման ահամար հարկավոր է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, կակղամորթներ, ծովախեցգետիններ, հավկիթ ու հավի միս ուտել:

 

Մատների, դաստակների, ոտքերի ու մեջքի ցավեր և մկանային սպազմեր

 

Սա կալցիումի ու կալիումի դեֆիցիտի նշան է: Պարբերաբար ֆիզիկական ակտիվության ու առատ քրտնարտադրության հետևանքով մարդը վիտամիններ է կորցնում, ուստի՝ հարկավոր է ավելի շատ նուշ, պնդուկ, բանան, բալ, թուրինջ, խնձոր, բրոկոլի և այլ բանջարեղեն ուտել:

 

Նյութի աղբյուրը՝ fitbodycenter.net

Просмотров: 3897 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar