Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 22 » Գոյություն ունի սիրահարված կանանց 5 տեսակ. գիտնականներ
loading...
6:18 PM
Գոյություն ունի սիրահարված կանանց 5 տեսակ. գիտնականներ


 

 

Գիտնականները հայտարարել են, որ սիրահարված կանանց կարելի է դասակարգել՝ ըստ հինգ հիմնական տիպերի, որոնք ներկայացնում են մի որոշակի կերպար:

 

Առաջինը տիպը «Բուժքույրն» է: Այս տիպի կանանց մեջ միշտ նկատվում է հոգ տանելու, ճաշ եփելու և մաքրություն անելու ցանկություն: Մասնագետները նման կանանց խորհուրդ են տալիս չմոռանալ սեփական անհրաժեշտությունների մասին և սովորել սիրել սեփական անձը:

 

Երկրորդ տիպը կոչվում է «Լոլիտա»: Նման կանայք հաճախ իրենց փոքրիկ երեխաների պես են պահում և փորձում են իրենց սիրեցյալի մեջ հայրական աջակցություն ու պաշտպանություն գտնել:

 

Երրորդ տիպի կանայք արտացոլում են «Քնած Գեղեցկուհու» կերպարը և հազվադեպ են դառնում հարաբերությունների նախաձեռնող, քանի որ իրենց դաստիարակությունը թույլ չի տալիս առաջին քայլն անել:

 

Չորրորդը միշտ ժպտերես ու ամեն ինչից գոհ կանանց կերպարն է: Նման կանայք հաճախ մտածում են միայն իրենց մասին և չեն վստահում իրենց ընտրյալին:

 

Կանանց հինգերորդ տիպն անվանում են «Բրյուս Լի»: Նրանք ամենավառ ու հիշվող կանայք են, որոնք իրենց հաճախ պահում են տղամարդկանց նման և վախենում են անպաշտպան թվալ: Նման կանայք իրենց խնդիրներն ինքնուրույն են լուծում և վախենում են հանգիստ ու անմեղ տպավորություն թողնել:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

 

Просмотров: 1851 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar