Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Февраль » 22 » Ինչ է շաքարային դիաբետը, ինչ բուժում է ենթադրում այն և ինչպես է ազդում հիվանդի կյանքի վրա. պարզաբանում է բժիշկ-էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքե
loading...
6:42 PM
Ինչ է շաքարային դիաբետը, ինչ բուժում է ենթադրում այն և ինչպես է ազդում հիվանդի կյանքի վրա. պարզաբանում է բժիշկ-էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքե


 

 

Օրգանիզմի էնդոկրին համակարգը, որը նաև անվանում են ներզատիչ համակարգ, մասնակցում է օրգանիզմի բոլոր կարևոր կենսական գործառույթների կարգավորմանը, ուստի՝ ցանկացած խանգարում ազդում է ամբողջ օրգանիզմի վրա: Սա մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ կարևորագույն համակարգերից մեկն է, որը բաղկացած է ներզատիչ գեղձերից և ընդգրկում է ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին մակուղեղը (հիպոֆիզ), վերին մակուղեղը (էպիֆիզ) կամ կոնաձև գեղձը, վահանաձև գեղձը, հարվահանաձև գեղձերը, ուրցագեղձը, ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակները, մակերիկամներն ու սեռական գեղձերը:

Էնդոկրին համակարգի հիվանդությունները, ցավոք, շատ տարածված են և շարունակում են մնալ մարդկանց մահացության հիմնական պատճառներից մեկը: Այս համակարգի հիվանդություններից ամենատարածվածը շաքարային դիաբետն է, որով հիվանդների թիվը տարեցտարի աճում է: Tert.am Medicine-ը զրուցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ-էնդոկրինոլոգ Սյուզաննա Ղարաքեշիշյանի հետ ու պարզել, թե ինչ է շաքարային դիաբետը, ինչ բուժում է ենթադրում այն և ինչպես է ազդում հիվանդի կյանքի վրա:

-         Որո՞նք են էնդոկրին համակարգի հիմնական խնդիրները:

-         Էնդոկրին համակարգը շատ մեծ է: Բավականին տարածված է շաքարային դիաբետը: Նաև՝ տարածված են վահանաձև գեղձի հիվանդությունները՝ չհաշված մակերիկամների հիվանդությունները, սեռական խանգարումները և այլն:

-         Հիվանդությունների երիտասարդացման միտում կա՞:

-         Այո՛, հիվանդությունների երիտասարդացման միտում իսկապես կա: Օրինակ՝ շաքարային դիաբետը պանդեմիա է համարվում. բնակչության 10%-ը, եթե ոչ ավելին, հիվանդ է շաքարային դիաբետով և այն հայտնաբերված չի: Հայտնաբերվում է դիաբետը բավական բարդություններով ու նեյրոպաթիաներով: Ինչ վերբերում է 2-րդ տիպի շաքարային դիաբետին, որը ինսուլին ոչ կախյալ շաքրային դիաբետն է, այն նույնպես երիտասարդացվում է: Արդեն 18-19 տարեկանից հետո հայտնաբերվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետ, որի դեպքում կա հարաբերական ինսուլինային անբավարարություն:

-         Ինչո՞վ է պայմանավորված, որ մեր տարածաշրջանում այդքան տարածված են էնդոկրին համակարգի հիվանդությունները, հատկապես՝ շաքարային դիաբետը:

-         Խոսքը միայն տարածաշրջանի մասին չէ, քանի որ սա համաշխարհային խնդիր է: Էնդոկրին համակարգի հիվանդությունները տարածված են ամբողջ աշխարհում: Ըստ երևույթին՝ սա պայմանավորված է մուտացիաների և գեների հետ կապված գործընթացներով՝ կախված մթնոլորտի ախտոտվածությունից, տարբեր սննդամթերքից և այլն: Կարծում եմ՝ միայն այս կերպ հնարավոր կլինի բացատրել դա, քանի որ 2-րդ տիպի շաքարային դիաբետը պայմանավորված է նաև ժառանգական գործոնով:

-         Ի՞նչ կասեք բուժման մասին: Արդյոք կարելի է շաքարային դիաբետը բուժել ժողովրդական միջոցներով:

 


-         Ժողովրդական միջոցներին կարելի է դիմել, երբ թեթև աստիճանի դիաբետ է: Այս դեպքում որոշակի դեղաբույսերի կամ թուրմերի միջոցով հնարավոր է որոշ չափով իջեցնել շաքարի մակարդակը: Արդեն խորացված դեպքերում, երբ դիաբետն արտահայտվում է և՛ սոված ժամանակ, և՛ ուտելուց հետո, այսինքն՝ անցել է նախադիաբետ շրջանը, երբ միայն ուտելուց հետո է բարձրանում շաքարի մակարդակը, նշանակվում է դեղորայքային բուժում՝ կախված դիաբետի տեսակից և ծանրության աստիճանից:

-         Ինչպե՞ս է ազդում շաքարային դիաբետը հիվանդի սննդակարգի և ապրելակերպի վրա:

-         Սննդակարգը և ընդհանրապես կենսակերպը շաքարային դիաբետի բուժման առաջին կետն են: Առաջին հերթին հարկավոր է սրանք կարգավորել և միայն հետո անցնել դեղորայքային բուժման, քանի որ հակառակ դեպքում, ինչ էլ հիվանդը ստանա, կբերի դեկոմպենսացիայի: Սա առաջինն է՝ ակտիվ կենսակերպ, ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն, որոշակի դիետա ու ռեժիմ, որոնք պետք է պարտադիր պահվեն:

-         Ստացվում է, որ նույնիսկ դեղորայքային բուժումը կարող է անօգո՞ւտ լինել սխալ կենսակերպի դեպքում:

-         Անշուշտ, նույնիսկ ինսուլինաթերապիայի ֆոնին հնարավոր են բարձրացումներ:
 

Հարցազրույցը վարեց Անահիտ Գյոլեցյանը

Просмотров: 11562 | Добавил: sedablog1 | Рейтинг: 5.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar