1:31 PM Որն է կանանց համար ամենաբարդ փորձությունը | |
Մասնագետները վստահեցնում են, որ կնոջ տրամադրությունը կարող է փոխվել՝ անկախ նրա ցանկությունից, ուստի՝ եթե կինն ասում է, որ ոչինչ չի կարող անել իր տրամադրության հետ, նա իսկապես ի զորու չէ: Երբ կնոջ տրամադրությունը ցածր է լինում, նա փորձում է դրա պատճառը գտնել մոտ մարդկանց արարքների մեջ: Մասնագետների խոսքով՝ դա իրականում լավ է, քանի որ վեճը կամ լացը կարող են հանգստացնել կնոջը:
Գոյություն ունեն մի շարք իրավիճակներ, որոնք կարող են նպաստել կանանց տրամադրության անկմանը: Առաջին հերթին՝ բացասաբար է ազդում դաշտանային ցիկլը: Բացի այդ, իրենց ազդեցությունն են ունենում նաև սթրեսը, քաղցը, հղիությունն ու փոքրիկ երեխայի առկայությունը:
Հոգեբանները կանանց խորհուրդ են տալիս վատ տրամադրությանը վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվեին վատ եղանակին, որը շատ շուտով կանցնի: Նաև շատ կարևոր է, որ կինն ընդունի ինքն իրեն այնպիսին՝ ինչպիսին կա, քանի որ այդ կերպ տրամադրության տատանումներն այդքան ծանր ազդեցություն չեն ունենա:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info
| |
|
Всего комментариев: 0 | |