1:45 PM Համբուրվելը ոչ միայն բարձրացնում է մարդու տրամադրությունը, այլև կանխում է մի շարք հիվանդություններ | |
Ընդամենը 20 վայրկյան տևողությամբ 3 համբույրը կարող է ապահովել ամբողջ օրվա ռոմանտիկ տրամադրությունը: Գիտնականները նույնիսկ վստահ են, որ օրական մի քանի անգամ համբուրվելն օգնում է նիհարել:
Բժիշկների հավաստմամբ՝ առողջության համար շատ ավելի օգտակար են երկար համբույրները, որոնք տևում են 1-3 րոպե: Ընդ որում՝ շատ օգտակար է նաև երբեմն միմյանց աչքերի մեջ նայելը:
Շատերը նաև նշում են համբույրների բացասական կողմերը: Նրանք վստահ են, որ համբույրի միջոցով կարող են փոխանցվել վարակներ: Սակայն համբույրների սիրահարները վստահեցնում են, որ նույնիսկ մրսածության դեպքում համբուրվելիս վարակվելու հավանականությունը 10%-ից ավել չէ: Մյուս դեպքերում հավանականությունն ավելի փոքր է, քանի որ թուքը պետք է պարունակի մանրէների ու վիրուսների դեմ պայքարող հակամարմիններ:
Նյութի աղբյուրը՝ goodhouse.com.ua | |
|
Всего комментариев: 0 | |