2:22 PM Գիտնականները բացահայտել են արագ նիհարելու գաղտնիքը | |
Օրվա այդ ժամերին ցանկալի է ուտել խնձոր, մի փոքր անյուղ պանիր և նուշ: Ընդ որում՝ սննդամթերքն անհրաժեշտ է լավ ծամել, քանի որ այդ դեպքում մարդն ավելի շուտ է հագենում: Հետճաշիկը շատ կարևոր է, քանի որ այսպես մարդը շատ չի ուտի ընթրիքի ժամանակ: Մասնագետներն առհասարակ նշում են, որ ընթրիքն օրվա ընթացքում պետք է ամենափոքրը լինի և չպարունակի մեծ քանակությամբ կալորիաներ: Բացի այդ, դիետոլոգները նաև խորհուրդ են տալիս կերակրի աղը փոխարինել ծովի աղով, քանի որ առաջինը ավելի երկար է պահում հեղուկն օրգանիզմում: Ցորենի հացի փոխարեն ցանկալի է օգտագործել ամբողջական հացահատիկից պատրաստված հաց կամ հացիկներ, որոնք և՛ ավելի սննդարար են, և՛ օգտակար, և՛ բարելավում են նյութափոխանակության գործընթացները:
Գիտնականները վստահ են, որ քիչ ուտելու և վնասակար մթերքի փոխարեն ավելի օգտակարն օգտագործելու դեպքում կարելի է ազատվել ավելորդ քաշից՝ առանց մարզասրահում ջանքեր գործադրելու:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |