7:58 PM Շաբաթվա աստղագուշակ (փետրվարի 27- մարտի 5) | |
Խոյ Շաբաթը խոյերի համար նպաստավոր ժամանակահատված է ընկերների հետ երեկույթների մասնակցելու, ժամանցի վայրեր հաճախելու և այլ զվարճալի վայրեր գնալու համար: Բայց այ ձեր սիրելին դժվար թե կամենա ձեզ հատ բոլոր այդ վայրերը հաճախել:
Ցուլ Ձեր թեթևամտությունը կարող է բերել շատ նուրբ իրավիճակի: Ձեր իլլյուզիաների հետևից գնալով հնարավոր է կանգնեք վտանգի առջև կորցնելու ՝ ճակատագրի կողմից ձեզ տրված հնարավորությունը, և այդ ժամանակ կզգաք, թե ինչ կարող էիք կորցնել: Երկուշաբթի և շաբաթը բարեհաջող օրեր են հանդիպման համար:
Երկվորյակ Երկուշաբթի ձեզանից վանեք տխուր մտքերն ու վատ տրամադրությունը և դուք կզարամանաք, տեսնելով որ ամեն ինչ լավ է ՝ դուք սիրում եք և սիրված եք: Եթե կարողանաք պահպանել ժպիտը մինչև շաբաթվա վերջ, ապա ձեզ կարող է սպասել հետաքրքիր հանդիպում և հաճելի ճամփորդություն:
Խեցգետին Ձեզ մոտ ասես երկրորդ շնչառություն կբացվի, կառաջանա էներգիա, որպեսզի վանեք ձեր և ձեր սիրելիի միչև եղած անհամաձայնությունները: Սիրեք նրան և մտածեք անսովոր սցենար ձեր հանդիպման համար:
Առյուծ
Այս շաբաթ դուք սիրելիի հետ շատ ժամանակ կանցկացնեք , կամ նրա մասին մտքերով, եթե նա ձեր կողքին չլինի:Ռոմանտիկ շրջանը աստիճանաբար իր տեղը կզիջի հստակ , կայուն և ամուր հարաբերություններին:
Կույս Այս շաբաթ դուք առավել անթերի և բացառիկ կլինեք: ԿԱմ հինգշաբթի , կամ ուրբաթ ձեզ սպասվում է ռոմանտիկ հանդիպում: Ձեր հոգնածությունը կանցնի և դուք երեխայի նման կուրախանաք՝ այդ հանդիպումը կդառնա անմոռանալի: Իսկ ահա հանգստյան օրերը անցկացրեք միայնակ:
Կշեռք Եթե ձեր հոգին կրծում է կասկածը ձեր գրավչության վերաբերյալ, ապա չարժե սահմանափակվել այդ հարցի շուրջ մտածմունքների մեջ:Ինչ-որ մեկին հնարավորություն տվեք ցրել այդ իրավիճակը: Նորաձև սանրվածք արեք, գնեք ձեզ համար նոր հագուստ:
Կարիճ Ցուցաբերեք համբերատարություն և հասկանալու ունակություն: ՁԵր հարաբերությունները սիրելիի հետ կդառնան ավելի մոտ և վստահելի: Երեքշաբթի կամ չորեքշաբթի բացեիբաց խոսակցությունը դրական արդյունք կտա: Միմյանց սիրո խոստովանություն նվիրեք:
Աղեղնավոր Կողմնորոշվեք ձեր ցանկություններում և արկածներում: Ձեր գլխում հիմա խառնաշփոթ է և դա ամենալավ վիճակը չէ ձեզ համար:Բացի դրանից դուք կարող եք հիմարություններ անել, որի հետև անքով կարող եք մոտ մարդկանց կորցնել: Եղեք հետևողական ձեր զգացմունքներում:
Այծեղջյուր Ամենայն հավանականությամբ դուք ճիշտ ուղղությամբ եք շարժվում, ինչը բարենպաստ է ազդումձեր հարաբերությունների վրա: Դա արդեն ոչ թե կույր կիրք է , այլ խորը զգացմունքներ, որոնք ունենում են ոչ բոլորը:
Ջրհոս ԼԱվ կլինի , որ գոնե փոքր ինչ հաշվի նստեք սիրելիի կարծիքի հետ, այլապես հնարավոր է թյուրիմացություն ձեր հարաբերություններում: Սակայն չորեքշաբթի կամ կիրակի օրվա հանդիպումը երկուսիդ էլ հնարավորություն կտա մոռանալ մանր վիրավորվածությունները:
Ձկներ Այս շաբաթ ձեզ համար շատ հաճելի իրադարձություններ տեղի կունենան, միայն թե ուշադիր եղեք ձեր շուրջը նայելիս, հնարավոր է այդ մարդկանց մեջ է ձեր ապագա ընտրյալը: Ուրբաթ ձեզանից կպահանջվի կտրուկ քայլեր և դրանք շուտով կբերեն ցանկալի արդյունքի: | |
|
Всего комментариев: 0 | |