Главная »
2017 » Март » 1 » Կաթով թեյը վնասակար է առողջությանը
loading...
8:00 PM Կաթով թեյը վնասակար է առողջությանը |
Շատ գերմանացիներ և անգլիացիներ սիրում են թեյն ու սուրճը խմել կաթով: Ընդ որում, այս սովորությունը սկսել է տարածվել նաև մեզանում: Կարծիք կար, որ դա ոչ միայն համեղ է, այլև օգտակար, քանի որ կաթն ավելացնում է ուժերը, լավացնում մարսողությունը, ամրապնդում սիրտը: Սակայն գերմանացի մի խումբ գիտնականներ պարզել են, որ թեյի օգտակար հատկությունները չեզոքացվում են կաթի համատեղ օգտագործման հետևանքով: Հայտնի սրտաբան պրոֆեսոր Վերենա Սթանգլի գլխավորությամբ ստեղծված խումբը պարզել է, որ սև թեյի օգտագործումը թույլ է տալիս ապահովել արյան նորմալ ճնշումը և պաշտպանում է հիպերտոնիայից: Թեյում կան շատ բիոակտիվ նյութեր` կատեխին, որոնք հանգեցնում են արյունատար անոթների լայնացմանը: Իսկ կաթի միջի սպիտակուցները` կազեինները, թուլացնում են կատեխինների ազդեցությունը և արգելակում դրանց դրական ազդեցությունները անոթների վրա` հանգեցնելով անոթների տոնուսի նվազմանը:
https://shabat.am/am/article/119073/Katov-teyy-vnasakar-e-aroghjutyany
|
Просмотров: 938 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 0.0/0 |
loading...