8:14 PM Ինչպես 1 րոպեում ազատվել ականջի սուր ցավից․ կաթիլ, որն իսկապես օգնում է | |
Ականջները մաքրելիս կարող ենք ակամայից ինքներս մեզ համար մի շարք խնդիրներ ստեղծել։ Վտանգ կա, որ կարող ենք վնասել թմբկաթաղանթը, առաջացնել ծծմբային խցան․․․ հաճախ ականջի սուր ցավի պատճառ է դառնում մրսածությունը, իսկ տհաճ ցավից ազատվել չի ստացվում։ Ինչպես ազատվել ականջի ցավից Այս գործում օգնության կհասնեն տնային պայմաններում պատրաստված կաթիլները։ Խառնեք հավասար քանակության քացախ և սպիրտ և 3 կաթիլ կաթեցրեք ականջում՝ գլուխը թեք պահած վիճակում։ Դրանից հետո նրբորեն ականջի փոսիկում տարածեք հեղուկը։ Այսպես այն ավելի լավ կներծծվի լսողական անցքի պատերում։ 1 րոպե անց խցանված ծծումբը կսկսի դուրս գալ։ Այն նրբորեն մաքրեք անձեռոցիկով։ Բացի այդ, քացախն ականջում ստեղծում է թթվային միջավայր, որը վերացնում է բակտերիաներն ու սնկերը, իսկ սպիրտը չորացնում է բորբոքված հատվածները։ | |
|
Всего комментариев: 0 | |