5:10 PM 4 հրաշալի բաղադրատոմս` միմիկական կնճիռների դեմ դիմակի համար | |
1. Ձիթապտղի յուղով դիմակ 1 ճ/գ ձիթապտղի յուղին ավելացրու 3 կաթիլ վիտամին Е կամ 5-6 կաթիլ կիտրոնի հյութ: Խառնուրդը աչքերիդ շուրջը քսիր 10 րոպեով, անձեռոցիկը թրջիր և թեթև մերսում արա: Հետո այդ հատվածին մի կտոր սառույց քսիր աչքի արտաքին անկյունից դեպի ներքին: Ամենօրյա քսուք քսիր: Այս դիմակը հարմար է ցանկացած տարիքի կնոջ համար: Յուղերը շատ հարմար են աչքերի շուրջ մաշկի համար, հատկապես ժոժոբայի յուղը: Կարող ես այդ հատվածի գիշերային քսուքը յուղով փոխարինել: 2. Մաղադանոսով և կարտոֆիլով դիմակ Մաղադանոսով եփուկ պատրաստիր՝ 1 ճ/գ մանրացված կանաչու վրա 0,5 լ եռացած ջուր լցրու: Թող 15 րոպե թրմվի և քամիր: 2 ճ/գ եփուկը խառնիր 1 ճ/գ քերած հում կարտոֆիլի և 1 ճ/գ բուսական յուղի: Խառնուրդը թանզիֆով 15 րոպեով դիր աչքերիդ շուրջը: Ոչինչ լվալ պետք չէ:Այս դիմակը շատ լավ պայքարում է ոչ միայն միմիկական կնճիռների, այլև մաշկի տարիքային փոփոխութունների դեմ: Շատ հարմար է 35 տարեկանից մեծ կանանց համար: 3. Կաթնաշոռով և գազարով դիմակ Խառնիր 1 ճ/գ կաթնաշոռ, 1 ճ/գ յուղոտ սերուցք, 1 ճ/գ գազարի թարմ հյութ: Խառնուրդը կես ժամով քսիր մաշկիդ, հետո լվա տաք ջրով: Աչքերիդ շուրջը զգուշությամբ մի կտոր սառույց քսիր և սրբիչով սրբիր: Այս պրոցեդուրան շատ լավ կսնուցի և կխոնավեցնի մաշկդ, կվերացնի այտուցվածությունն ու կապտուկները: 30 տարեկան կանանց բավարար է այս դիմակը 7-10 օրը մեկ անգամ անել, 40 տարեկան և մեծ կանանց՝ շաբաթական 2-3 անգամ: 4. Կեչու տերևներով դիմակ Մի բուռ կեչու թարմ տերևների վրա 1 բաժակ սառը ջուր լցրու: Թող թրմվի 8 ժամ և քամիր: Թուրմի մեջ բամբակ թրջիր և դիր աչքերիդ 15 րոպեով: Այս դիմակը կխոնավեցնի մաշկդ և ավելի ձիգ և առողջ կդարձնի: Հրաշալի տոնուս հաղորդող հատկություն ունի, շատ հարմար է առավոտյան պրոցեդուրայի համար: Դիմակը կարելի է անել 20 տարեկանից սկսած՝ աչքերի շուրջ միմիկական կնճիռների կանխարգելման համար և ավելի մեծ տարիքում՝ մաշկը լավ վիճակում պահելու համար | |
|
Всего комментариев: 0 | |