Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 4 » Կանացի 17 բան, ինչին չի դիմանա և ոչ մի տղամարդ
loading...
7:47 PM
Կանացի 17 բան, ինչին չի դիմանա և ոչ մի տղամարդ

 

Կանացի սեքսուալությունը դա մի աննկարագրելի բայց չափազանց պարզ բան է: Այն տրվում է գեղեցիկ սեռին ի ծնե: Սակայն շատ կանայք վստահ չեն, թե ինչպես դրանից օգտվել:

Ահա ներկայացնում ենք մի քանի հնարք, որն առանց ջանքերի կարող է կիրառել յուրաքանչյուր կին և ինչի առաջ չի կարող դիմանալ և ոչ մի տղամարդ:

 

 

Երբ աղջիկը թեթևակի կծում է շուրթերը

 

Նմանատիպ ժեստ դիտվում է երեխաների մոտ՝ հուզմունքի կամ վախի ժամանակ: Եվ այս հանգամանքը ավելի հուզիչ է դարձնում այն: Տղամարդը ձեր հանդեպ քնքշություն կապրի, իսկ մյուս կողմից, ձեր շուրթերը կգրավեն նրա ուշադրությունը:

Հարթ մաշկ

 

Չկա ավելի սեքսուալ բան, քան հարթ մաշկով կինը: Իզուր չէ որ կանայք անհիշելի ժամանակներից մարմնի տարբեր հատվածներից հեռացնում են մազերը: Օրինակ այդպես էին անում Հին Եգիպտոսում և Հռոմում:

Խիստ սանրվածք

 

Նախ այսպիսի սանրվածքով՝ կերպարը դառնում է ավելի գործունյա, ինչը որոշակի նրբագեղություն է հաղորդում: Երկրոդ տեսանելի են ականջներն ու պարանոցը, որոնք սովորաբար թաքնված են լինում մազերի ետևում:

Ոչ սովորական իմիջ

 

Երբ տղամարդը տեսնում է մի աղջիկ, որը առանձնանում է ամբոխից, նրա մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալ նրա հետ: Չէ՞ որ բոլորին են գրավում ստեղծագործ անձնավորությունները: Իսկ նրա դաջվածքները կամ գույնզգույն մազերը հրաշալի թեմա են զրույց սկսելու համար:

Երբ աջիկը հագնում է տղամարդու վերնաշապիկը

 

Հագնելով նրա հագուստը, աղջիկը կարծես ասում է. «Ես ուզում եմ, որպեսզի քո վերնաշապիկը շատ մոտ լինի իմ մարմնին»: Եվ նա հասկանում է, որ աղջիկը նկատի ունի ոչ միայն վերնաշապիկը, այլ իրեն հատկապես:

Հայացք ուսի վրայով

 

Խորհրդավոր հայացքն ուսի վրայով օժտված է յուրահատուկ կախարդանքով: Իզուր չէ, որ սկսած նախորդ դարից, գովազդային պաստառների վրա պատկերվում են աղջիկներ, որոնք նայում են մեզ հենց այդպես:

Ինքնավստահություն

 

Երբ սենյակ է մտնում աղջիկ, ով գիտի, որ ինքը անկրկնելի է, դա անմիջապես տղամարդկանց գրավում է: Բայց կարևոր է, որ այդ ինքնավստահությունը չվերածվի ինքնահավանության, քանի որ դրանից առավել վանող բան չկա:

Բաց ուսեր

 

Բանը նրանում է, որ կլորավուն, սահուն ուսերը տղամարդկանց մոտ ցանկություն են առաջացնում գրկել և պաշտպանել: Նաև բացվածքը որը բացում է ուսերը՝ ավելացնում է նրբությունն ու սեքսուալությունը:

Բարձրակրունկներով գեղեցիկ քայլվածքի տիրապետում

 

Կանանցից ոմանք տանել չեն կարողանում բարձրակրունկները, իսկ ոմանք էլ իրենց օրը չեն պատկերացնում առանց դրանց: Բայց եթե աղջիկը որոշել է կրել բարձրակրունկներ, նա պետք է վստահ լինի, որ իր քայլվածքը պետք է լինի սահուն և գեղեցիկ, այլապես բարձրակրունկների ամբողջ կախարդանքը անիմաստ կլինի:

Սեքսուալ ձայն

 

Տղամարդկանց կախարդում է պարուրող, շնչառություն պարունակող բարձր ձայնը, ինչպիսին էր Մերիլին Մոնրոի ձայնը: Ժամանակակիցները ասում են, որ այն տղամարդկանց վրա ազդում էր ոչ պակաս, քան վիագրան:

Թմբլիկ շուրթեր

 

Չափի մեջ թմբլիկ, վառ շուրթերը՝ կանացի գրավչության ամենահայտնի խորհրդանիշներից մեկն են: Միայն պետք չէ հատուկ փքեցնել շուրթերը: Դա ամենայն հավանականությամբ ավելի շատ կվնասի կերպարին:

Էլեգանտություն

 

Էլեգանտությունը իր մեջ կրում է իդեալական հավասարակշռություն՝ այն ի ցույց չի դնում կանացի սեքսուալությունը, բայց նաև չի թաքցնում այն: Այն տարածվում է կանացի ամբողջ կերպարով՝ սկսած պահվածքից մինչև աքսեսուարների ընտրություն:

Սպորտային լեգինսներ

 

Լեգինսները գամում են հայացքները դեպի կնոջ ուրվագծերը: Բայց ավելի օրգանիկ են դրանք դիտվում մարզասրահում կամ լողափում, այլ ոչ խանութում: Ահա և հավելյալ պատճառ ֆիթնեսով զբաղվելու համար:

Պեպեններ

 

Դրանք շատ կանացի են, մանկության հուշեր են առաջացնում և սազում են շատերին: Սակայն ցավոք, աղջիները շատ դեպքերում փորձում են ազատվել դրանցից, համարելով դրանք թերություն:

Բնական դիմահարդարում

 

Ուժեղ սեռին բազմաշերտ կրեմների և պուդրաների փոխարեն դուր է գալիս բնական գեղեցկությունը: Նրանք ասում են որ սիրում են տեսնել չդիմահարդարված կանանց: Սակայն նրանք չեն կասկածում, որ այնուամենայնիվ դեմքին բարակ շերտով կրեմ է քսված, իսկ թարթիչներին էլ տուշ: Բայց ավելի լավ է դա մնա այդպես էլ գաղտնիք նրանց համար:

Ակնոցներ

 

Ակնոցները կերպարին հաղորդում են որոշակի խստություն, անհասանելիություն, ինչը ձգում է տղամարդկանց: Բացի դրանից այդ աքսեսուարով կարելի է կոկետությամբ խաղալ: Իսկ այն հայացքը՝ ակնոցներից վերև…

Անկեղծ ծիծաղ և ժպիտ

 

Շատ աղջիկներ վախենում են, որ եթե լայնորեն ժպտան՝ դա կփչացնի իրենց կերպարը: Իրականում դա այդպես չէ: Բոլոր տղամարդիկ խելագարվում են այն կանանց համար, ովքեր անկեղծ  և անմիջական են արտահայտում իրենց էմոցիաները:

Просмотров: 2803 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar