7:56 PM Ամենահամապատասխան զույգերն՝ ըստ հորոսկոպի նշանների | |
Greatpicture-ը գրում է, որ այս հարցում կարող են օգնել աստղագետները։
Ահա ամենահամապատասխան զույգերը՝ ըստ հորոսկոպի։
Խոյ+Ջրհոս կամ Երկվորյակ
Խոյերը շատ իմպուլսիվ են։ Նրանց այնպիսի մեկն է պետք, ով կխթանի նրանց ու նորություններ կստեղծի նրանց կյանքում։
Ցուլ+Ձկներ կամ Խեցգետին
Ցլերը միտված են պաշտպանել ընտանեկան արժեքները, նրանք շատ են գնահատում դրանք։ Այս մարդկանց հետ կարելի է ամուր ընտանիք կազմել, եթե նրանց նույն սիրով պատասխանեք, ինչ իրենք։
Երկվորյակ+Խոյ կամ Ցուլ
Երկվորյակները ստաբիլություն են փնտրում, սակայն չեն սիրում ձանձրանալ։ Նրանց կենսուրախ մեկն է պետք, ով իրենց կյանքը նոր տպավորություններով կլցնի։
Խեցգետին+Ցուլ կամ Կույս
Խեցգետինների ամբողջ կյանքը սեր է։ Սակայն, այս մարդկանց վստահությունը շահելը շատ դժվար է։ Նրանք այն մարդու կողքին կլինեն, որը կսիրի, կնվիրվի ու կաշխատի իրենց հարաբերությունների վրա։
Առյուծ+Երկվորյակ կամ Կշեռք
Առյուծները բավականին ինքնավստահ ու առատաձեռն են։ Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել ու հաճոյախոսություններ լսել։ Նրանց հետ կարող են հարաբերություններ կազմել այն մարդիկ, որոնք կարողանում են զույգով աշխատել ու միայնությունը չեն սիրում։ Կույս+Խեցգետին կամ Կարիճ
Կույսերն էմոցիոնալ սառը մարդիկ են թվում, սակայն, իրականում ամեն բան սրտին շատ մոտ են ընդունում։ Նրանք խուսափում են վեճերից ու գնահատում են ընտանեկան հարմարավետությունը։ Նրանց կարելի է գրավել միայն հոգատարությամբ ու սիրով։
Կշեռք+Առյուծ կամ Աղեղնավոր
Կշեռքները փնտրում են շատ ուժեղ կողակցի, ով կհամապատասխանի նրանց պահանջներին։ Նրանք միշտ գնում են դեպի իրենց նպատակը և ոչ ոք չի կարող նրանց խանգարել։ Նրանք սիրում են, երբ հարաբերությունների վրա շատ են աշխատում։
Կարիճ+Կույս կամ Այծեղջյուր
Կարիճները զգայուն, կրքոտ ու սրամիտ են։ Նրանց հետ հարաբերություններում կարևոր է ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին կան։ Պետք չէ մոռանալ նաև, որ նրանք էմոցիոնալ խոցելի են, այդ պատճառով էլ պետք է հոգ տանել նրանց մասին։
Աղեղնավոր+Կշեռք կամ Ջրհոս
Աղեղնավորների համար գլխավոր նվերը սերն ու նվիրվածությունն է։ Նրանց հետ միշտ հաճելի է, նրանք երբեք չեն խլում դիմացինի էներգիան, այլ միայն ավելացնում են։ Աղեղնավորները ցանկանում են, որպեսզի դա գնահատվի։
Այծեղջյուր+Կարիճ կամ Ձկներ
Այծեղջյուրները չեն ցանկանում այնպիսի սխալներ անել, որոնց համար հետո զղջալու են։ Նրանց գեղեցկությունն ու յուրահատկությունը համադրվում է կյանքի նկատմամբ պրակտիկ վերաբերմունքի հետ։ Նրանք երբեք վատ վիճակում չեն թողնի իրենց զուգընկերոջը։
Ջրհոս+Խոյ կամ Աղեղնավոր
Ջրհոսները սահմաններ չեն հանդուրժում ու ցանկանում են, որ իրենց երկրորդ կեսը իրենց հետ կիսի բոլոր արկածները։ Նրանք ամեն ինչի պատրաստ են, որպեսզի սիրո մեջ հաջողության հասնեն։ Նրանց գրավում են այն մարդիկ, որոնք անկեղծորեն բացում են իրենց սիրտը։
Ձկներ+Այծեղջյուր կամ Ցուլ
Ձկները երջանիկ են, երբ հասկանում են, որ իրենց սիրում են։ Նրանց պետք է միշտ ապացուցել, որ նրանք մեծ նշանակություն ունեն ձեզ համար։ Լավ հարաբերություններ ունենալու համար պետք է նրանց հետ ընդհանուր հետաքրքրություններ ունենալ։ | |
|
Всего комментариев: 0 | |