Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 5 » Այս մթերքը կօգնի բուժել տղամարդկային անպտղությունը
loading...
3:53 PM
Այս մթերքը կօգնի բուժել տղամարդկային անպտղությունը

 

Գիտնականները բացատրել են՝ ինչու է հունական ընկույզը մեծացնում տղամարդու հայր դառնալու հնարավորությունները: Պարզվում է՝ այն պարունակում է նյութեր, որոնք բարձրացնում են սերմնահեղուկի որակը, հայտնում է health info-ն:

Հունական ընկույզը 3 տեսակի ընկուզեղենից մեկն է, որոնք զգալի չափով բաղկացած են պոլիչհագեցած ճարպային թթուներից: Սա նշանակում է, որ այն սերմնահեղուկի բջիջները հարստացնելու յուրահատուկ հատկություն ունի: Ուսումնասիրության ընթացքում Դելավերի համալսարանի գիտնականները մկներին 9-11 շաբաթով բաժանել են երկու խմբի՝ կախված սնվելու տիպից: Միաժամանակ, առաջին խմբում առողջ արուներ են եղել, երկրորդում՝ անպտղության գենետիկ նախատրամադրվածություն ունեցող:

Գիտնականներն արձանագրել են սերմնահեղուկի շարժունակության և մորֆոլոգիայի ցուցանիշերի զգալի բարելավում մկների դեպքում, որոնց օրական կալորիաների 20%-ը կազմել է հունական ընկույզը, ինչը մարդու համար նույնական է օրական 71 գրամի: Գենետիկորեն անպտուղ մկների շրջանում արձանագարվել է սերմնահեղուկի մորֆոլոգիայի ցուցանիշերի բարելավում:Գիտնականները նշում են, որ հունական ընկույզի այս օգտակարությունը հաստատելու համար կարող են նոր հետազոտություններ անհրաժեշտ լինել, բայց արդեն ստացված եզրակացությունները թույլ են տալիս ենթադրել, որ այս ընկույզը շատ օգտակար է տղամարդու վերարտադրողական համակարգի համար:

Просмотров: 966 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar