Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 9 » Ինչ անել, եթե բորբոքվել և արնահոսում են լինդերը
loading...
7:23 PM
Ինչ անել, եթե բորբոքվել և արնահոսում են լինդերը

Ինչ անել, եթե բորբոքվել և արնահոսում են լինդերը

Կարմրություն, այտուցվածություն, ատամները մաքրելուց կամ պինդ ուտելիք ծամելուց առաջացող ցավ. այս ամենը վկայում են հիվանդ լինդերի մասին:

Ինչպե՞ս բուժել հիվանդ լինդերը ժողովրդական միջոցներով: Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս:

• Վերցրեք հավասար քանակությամբ կաղնու կեղևի և երիցուկի ծաղիկների թուրմ: Օրը 2-3 անգամ այդ խառնուրդով ողողեք բերանը: Միջոցը վերացնում է լինդերի այտուցվածությունը և արնահոսությունը:

• Օրը 2-3 անգամ բերանը ողողեք եզան լեզվի (подорожник) թուրմով: Այն ունի հակաբորբոքիչ ազդեցություն: Նաև թեթևացնում է պինդ սնունդ օգտագործելուց առաջացող ցավը:

• Հավասար քանակությամբ իրար խառնեք հազարտերևուկի և եղինջի թուրմերը: Դրանով առավոտյան և ամեն անգամ ուտելուց հետո ողողեք բերանը: Այս միջոցն ամրացնում է լինդերը, կանխարգելում է բորբոքումները և ունի հակասեպտիկ ազդեցություն:

• Պարոդոնտոզը բուժելու և լինդերն ամրացնելու համար պետք է լինդերը մերսել ատամի խոզանակով՝ սակայն առանց ատամի մածուկի:

• Լինդերը բուժելու և ամրացնելու համար ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողեք աղաջրով: Նախընտրելի է վերցնել ծովային աղ: Կարելի է նաև կանաչ թեյով ողողումներ անել:

• Օրը երկու անգամ 3-5 րոպե չիչխանի կամ մասուրի յուղով մերսեք լինդերը: Ցուցամատը թրջեք յուղով և, առանց արնահոսությունից վախենալու, մերսեք լինդերը: Դա արեք 2 շաբաթ, այնուհետև երկու շաբաթ ընդմիջում տվեք և նորից կրկնեք կուրսը: Տարվա մեջ հինգ անգամ օգտագործեք այս միջոցը՝ լինդերն ամրացնելու համար:

Առո՛ղջ եղեք:

ԲԱՐՈՄԵՏՐ 

Просмотров: 3190 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar