12:43 PM Բարակ աղու մաքրումը ժողովրդական միջոցներով | |
Մեր օրերում ապրող յուրաքանչյուր մարդու օրգանիզմում կուտակվում են տարատեսակ խարամներ և տոքսիններ: Կյանքի 70 տարիների ընթացքում աղիների միջով անցնում է 100 տոննա սնունդ և 40 հազար լիտր հեղուկ: Արդյունքում աղիներում կուտակվում են ավելի քան 15 կգ քարեր, թունավոր նյութեր, որոնք թունավորում են արյունը և օրգանիզմին վնաս հասցնում: Այն, որ աղիները կեղտոտված են, վկայում են հաճախակի փորկապությունը, նյութափոխանակության խանգարումները, շաքարային դիաբետը, ալերգիան, ավելորդ կամ պակաս քաշը, լյարդի եւ երիկամների հիվանդությունները, տեսողության և լսողության հիվանդությունները, համակարգային հիվանդությունները՝ սկսած արթրիտից, վերջացրած քաղցկեղով: Բազմաթիվ հիվանդություններից ազատվելու համար բավական է մաքրել աղիները լորձից, քարերից և մակաբույծներից: Եթե հաստ աղիքի մաքրումը ընդհանուր առմամբ դժվար չէ և խնդիրներ չի առաջացնում, ապա բարակ աղու մաքրումը ավելի շատ ջանքեր և ժամանակ է պահանջում: Հոգնան այս դեպքում անօգուտ պրոցեդուրա է: Օգուտ չունի նաև թուրմերի և եփուկների ընդունումը, քանի որ հեղուկները ներծծվում են հաստ աղիքում: Հենց այդ պատճառով է, որ բարակ աղիքի մաքրումը բոլորովին այլ մոտեցում և մեթոդներ է պահանջում: Ներկայացնում ենք մի քանի պարզ և փորձված միջոց՝ բարակ աղին մաքրելու համար: Բարակ աղու մաքրումը թարմ կանաչեղենի օգնությամբ Բարակ աղու մաքրումը թարմ աղցանների միջոցով Բարակ աղու մաքրումը խորոված սոխի օգնությամբ Աղիների մաքրումը շնչառական վարժությունների միջոցով Աղիները մաքրող խառնուրդ՝ դեղաբույսերից Բարակ աղու կանոնավոր մաքրումը հսկայական օգուտ է տալիս մարդու առողջությանը: Փորձեք այս մեթոդները, (դրանք իրենցից մեծ դժվարություն չեն ներկայացնում) և կտեսնեք, թե ինչքան կլավանա ձեր կյանքը: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |