Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 10 » Ինչպես պահպանել հանգստություն սթրեսային իրավիճակներում
loading...
6:14 PM
Ինչպես պահպանել հանգստություն սթրեսային իրավիճակներում

 

Ինչպես պահպանել հանգստություն սթրեսային իրավիճակներում Newmag.am-ը գրում է.

ՍԹՐԵՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՄՆԻ ՎՐԱ

Գիտակցումը  պետք է լինի նույնքան  ֆիզիկական վարժություն, որքան մտավորը: Բառն արդեն հուշում է, որ մենք ինչ-որ բան պետք է անենք մեր մտքի հետ: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հաճախ ուշադրություն դարձնելով սեփական մարմնին, մենք հեշտությամբ կարող ենք ազդել մեր գիտակցության վրա և քչացնել  սթրեսի ազդեցությունը: Երբ մարդու միտքը ծանրաբեռնված է, մարմինը  վերջին բանն է, ինչի մասին մարդը մտածում է: Մենք միայն  սթրեսի ժամանակ  ենք մեր առողջականի մեջ  փոփոխություն  նկատում, երբ ինչ-որ բան սկսում է խանգարել մեզ: Օրգանիզմի վրա սթրեսային ազդեցությունը հանգեցնում է ոչ միայն հոգեբանական գերլարվածության, այլ նաև փոխում է մարմնի բոլոր օրգանական ցուցանիշները: Սթրեսային իրավիճակում բարձրանում է արյան որոշակի հորմոնների մակարդակը, որը հանգեցնում է գլխուղեղի, թոքերի, սրտի ուժեղացված արյունամատակարարմանը: Բարձրանում է գլյուկոզայի մակարդակը արյան մեջ, հաճախակիանում է շնչառությունը և սրտի աշխատանքը, օրգանիզմը պատրաստվում է վտանգավոր ազդեցության արտացոլմանը: Եվս մի հանգամանք, որը թերևս բնորոշ է մարդուն: Բայց բավական է մեր ուշադրությունը  կենտրոնացնենք մեր մարմնի վրա, և այն կարող է խարիսխ լինել՝ հասկանալու թե ինչ է այդ պահին կատարվում, եթե նույնիսկ  տպավորությունն  ամենահաճելին չէ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Մենք մարմնին ուշադրություն ենք  դարձնում, երբ ինչ-որ ֆիզիկական ցավ ենք զգում: Այդ ցավերն ու անհանգստություններն օգնում են մեզ վերադառնալ  իրականություն: Երբ մեր գլուխը ծանրաբեռնված է մեր անցյալով ու ապագայի փորձարկումով, մեր մարմինն իրականություն վերադառնալու ամենաարագ և արդյունավետ միջոցը մարմին վերադառնալն է: Իմ ստարտափում աշխատող ուանողներից մեկը վենչուրային ներդրողների հետ հանդիպումից առաջ անընդհատ խուճապի էր մատնվում: Նրա գլխում ահավոր սցենարներ էին պտտվում՝ իր նախագիծը կմերժեն, նրա գաղափարն անգործունակ  կճանաչվի: Բայց երբ նա կենտրոնում էր, խորը  շունչ էր քաշում, և զգում, որ ամուր կանգնած է ոտքերի վրա, նա կարողանում էր ավելի  հանգիստ բանակցել: Սրանք մի քանի արդյունավետ ու պրակտիկ վարժություններն են, որոնք կարող եք ինքներդ էլ փորձել:

ՇՆՉԵ՛Քՙ ԱՐՏԱՇՆՉԵ՛Ք

Կարծիքը փոխելու համար բավական է ոչ մեխանիկորեն, այլ  գիտակցված շնչել ու արտաշնչել: Սթրեսից հետո մեկ խորը շունչն անգամ հնարավորություն կտա մարմնին հավասարակշռվել և  թայմ աութ վերցնել գիտակցության անվերջ աղմուկից: Հաճախ սթրեսային  իրավիճակներում մենք պատմություն ենք հորինում ու սկսում հավատալ դրան: Մեկ շունչն ի վիճակի է դուրս բերել մեզ այդ պատմությունից, դարձնելով ավելի քիչ դյուրահավատ: Շունչ քաշելով մենք այսպես ասած, ուղևորվում ենք մարմնի ներս, իրավիճակին կողքից ենք նայում՝ հասկանալու համար մեր գլուխը մեզ հե՞տ է, թե՞ մեր դեմ, (այսինքն, թե արդյոք ներդաշնակ են Ձեր մտադրությունն ու ընդհանուր  նպատակը), և ապա գիտակցելով ընտրում՝  որ ճանապարհով գնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ https://newmag.am/2017/stress-2/

Просмотров: 1363 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar