Главная »
2017 » Март » 11 » Արագ պատրաստվող համեղ ֆրանսիական կարկանդակներ
loading...
2:02 PM Արագ պատրաստվող համեղ ֆրանսիական կարկանդակներ |
Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում. Կալորիականություն – 4170 կկալ Սպիտակուցներ – 101.5 գ Ճարպեր – 193.3 գ Ածխաջրեր – 519.7 գ Բաղադրիչներ 1. Ալյուր – 3 բաժակ 2. Շաքարավազ – 3 ճ/գ 3. Մարգարին – 200 գ 4. Կաթ – 1 բաժակ 5. Ձու – 2 հատ 6. Չոր խմորիչ – 30 գ Պատրաստման եղանակը 1. Փափկեցրած մարգարինը խառնել շաքարավազի հետ: Ավելացնել ձվերը, լավ խառնել, մի փոքր աղ ցանել: 2. Եթե խմորիչը չոր է, ապա խառնել այն ալյուրի հետ: Կաթն ավելացնել մարգարինի մեջ, խառնել, ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ ալյուր կամ հեղուկ (կախված է խմորի կառուցվածքից): 3. Պատրաստի խմորը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ և կապել: Թողնել 15-20 րոպե՝ բարձրանալու համար: Դրանից հետո թխել կարկանդակները տարբեր միջուկներով; Подробнее: https://shabat.am/am/article/119986/Arag-patrastvogh-hamegh-fransiakan-karkandakner
|
Просмотров: 4114 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 0.0/0 |
loading...