6:59 PM Օրգանիզմը մաքրող հետաքրքիր և հեշտ միջոց՝ մարսողության խնդիրներ ունեցողների համար | |
Երբ ստամոքսը չի կարողանում լավ մարսել սնունդը, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում: Այդ դեպքում, օրգանիզմը մաքրելու համար, կարող եք պատրաստել հատուկ խառնուրդ: Պետք է վերցնել մեղր, սև թեյ, խնձորի քացախ, խնձորի չիր և կիտրոն: 200 մլ եռացող ջրում 5 րոպե թրմեք մի պտղունց սև թեյ: Քամեք և ավելացրեք մանրացրած խնձորի չիրը: Երբ ըմպելիքը մի քիչ սառչի, ավելացրեք 2 ճ.գ. խնձորի քացախ, 1 թ.գ. մեղր և լավ խառնեք: Կարևոր է, որպեսզի ըմպելիքը շատ տաք չլինի, այլապես մեղրը կկորցնի իր օգտակար հատկությունները: Մեկ շերտ կիտրոնից քամեք հյութը և ավելացրեք մնացած բաղադրիչներին: Այս ըմպելիքն ավելի լավ է խմեք տաք վիճակում, առավոտյան նախաճաշելուց առաջ կամ երեկոյան՝ քնելուց առաջ: Այն պարունակում է քացախաթթու, կաթնաթթու և կիտրոնաթթու, որոնք տոքսիններից մաքրում են օրգանիզմը և բարենպաստ ազդեցություն են թողնում նյութափոխանակության վրա: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |