Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 12 » Առաջին լուսանկարները Արփի Գաբրիելյանի «Ծաղրածու» տեսահոլավակից
loading...
7:24 PM
Առաջին լուսանկարները Արփի Գաբրիելյանի «Ծաղրածու» տեսահոլավակից


Tert.am Lifeն իր ընթերցողներին պատմել էր, որ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի երկրագուներին։ Երկուշաբթի օրը կսկսվի «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը, որի ժամանակ էլ կկայանա տեսահոլովակի պրեմիերան։

«Ծաղրածու» կոչվող երգի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանը։ Tert.am Lifeն իր ընթերցողներին է ներկայացնում Արփիի հետ զրույցն ու տեսահոլովակի առաջին լուսանկարները։

 



«Մինիմալիստական տեսահոլովակ է։ Երգի բովանդակությանն ու տեսակին բնորոշ։ Կարեն Ամյանը նաև «Ֆուլ հաուսի» ռեժիսորն է։ Երեք տարի է՝ աշխատում ենք իրար հետ և կես բառից հասկանում ենք իրար։ Տեսահոլովակում ստացել ենք այն վիճակն ու զգացողությունները, որ ես ի սկզբանե ուզում էի արտահայտել այս երգով»,– պատմեց երգչուհին ու հավելեց, որ իր կերպարով զբաղվել է Արմեն Գալյանը, զգեստը հեղինակել է Ֆաինա Հարությունյանը։

«Ծաղրածուն» ծնվել է դեռևս մեկ տարի առաջ, սակայն Արփին միայն հիմա է որոշել այն տեսահոլովակով ներկայացնել հանդիսատեսին։ «Երբ Գրիգորն այս երգը ցույց տվեց ինձ, ես էլ, ինքն էլ առաջին իսկ նոտաներից հասկացանք, որ այն շատ կսազի ինձ։ Երգը շատ հոգեհարազատ թվաց ու կպավ սրտիս»,– նշեց Արփին։ Երգչուհին որոշել է այսուհետև ավելի շատ ժամանակ հատկացնել երգին, թեև խոստումներ տալ զգուշանում է։ Այժմ նա աշխատում է պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ։

Երգչուհին չի ափսոսում աշխատանքներն այսքան ձգձգվել են, քանի որ երգն իրեն կգտնի ոչ միայն որպես առանձին ստեղծագործություն, այլև «Ֆուլ հաուսի» բաղադրիչ, թեև սիթքոմից առանձին է ծնվել։ «Անընդհատ չէի կարողանում ժամանակ տրամադրել՝ տեսահոլովակի աշխատանքներն անելու համար։ Ես միշտ ասում եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում։

Արմենն առաջարկեց «Ֆուլ հաուսի» մեկնարկը տալ երգով, ես էլ համաձայնեցի։ Երկուսս էլ հասկացանք, որ այսպես ավելի ճիշտ կլինի, քանի որ այս եթերաշրջանն այլ կերպ է սկսվելու։ Լիկայի հոգեվիճակն ու երգը շատ համահունչ են»,– նկատեց նա։

 



Ըստ դերասանուհու՝ երգի տրամադրությունը որևէ կապ չունի Արփիի հետ իրական կյանքում. «Ես, սովորաբար, չեմ սիրում խոսել իմ զգացումների և անձնականի մասին։ Չեմ ուզում զուգահեռներ տանել»։

Ինչ վերաբերում է հանդիսատեսի արձագանքների հետ կապված ակնկալիքներին՝ Արփին ասաց. «Ես շատ ինքնաքննադատ եմ։ Կարծում եմ՝ դա նորմալ է։ Ցանկացած ասպարեզում սխալ է, երբ մարդը սկսում է գերագնահատել իր արած աշխատանքը։ Հանդիսատեսից ակնկալիքներս տարատեսակ են։ Հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կսիրեն աշխատանքս, մարդիկ, ում այն դուր չի գա, մարդիկ, ովքեր անտարբեր կմնան։ Բնականաբար, ես աշխատանքս անում եմ այն մարդկանց համար, ում մի քիչ հետաքրքրում եմ և հետևում են իմ ստեղծագործական ճանապարհին, բայց շատ նորմալ եմ ընդունում յուրաքանչյուր տեսակետ և կարծիք»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

 

 

Լուսանկարները՝ Ռոբերտ Կոլոյանի:

Просмотров: 988 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar