Главная » 2017 Март 12 » Տնական հալվա ընկույզով և բալի հյութով
loading...
7:32 PM Տնական հալվա ընկույզով և բալի հյութով | |
Առաջարկում ենք ավանդական հալվայի մեկ ուրիշ բաղադրատոմս, որը հաստատ ձեզ դուր կգա:
Ալյուր-1.3կգ Հալած յուղ- 350գր Շաքարավազ- 300գր Բալի թանձր հյութ- 150գր Մաքրած, աղացած ընկույզ- 40գր Դարչին- 1.5գր Հիլ- 1գր
1. Ալյուրը լցնել բարձր կողերով թավայի մեջ և անընդհատ խառնելով՝ բովել 8-10 րոպե:
2. Ավելացնել շաքարավազը, հալած յուղը, աղացած ընկույզը, բալի թանձրահյութն ու չոր համեմունքները: Բովել ևս 10 րոպե:
3. Ստացված հալվան տեղավորել հատուկ ափսեի մեջ ու հարթեցնել:
4. Սառելուց հետո մատուցել:
Բարի ախորժակ | |
|
loading...
Всего комментариев: 0 | |