Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 12 » Նուշի օգտակար հատկությունները
loading...
8:43 PM
Նուշի օգտակար հատկությունները

Բոլորը վաղուց գիտեն, որ ընկույզի մեջ կան մեծ քանակի վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա:

Նուշը վիտամին E, կալցիումի, մագնեզիումի, ցինկի և օմեգա-3 յուղաթթուների հզոր աղբյուր է: Սակայն դրանից ավելի շատ օգուտ կարելի է քաղել, եթե գիշերը թրջել ջրի մեջ, հետո նոր ուտել:

 

Ինչու է պետք թրջել նուշը ուտելուց առաջ

Նուշի կեղևի մեջ կան նյութեր, որոնք արգելակում են տարբեր հիվանդությունների զարգացման գործընթացները: Հենց թրջելով կարելի է ազատել օգտակար ֆերմենտները: Այս խորամանկության շնորհիվ նուշն ավելի հեշտ կյուրացվի: Այս մեթոդը կիրառվում է նաև այլ ընկույզների և սերմերի դեպքում:

Թրջելու առավելությունը

 

Սիրտ-անոթային համակարգի աշխատանքի կարգավորում

Նուշը պարունակում է մոնո-չհագեցած յուղեր, որոնք շատ օգտակար են սրտի համար: Մագնիումը պաշտպանում է սրտի կաթվածից, իսկ վիտամին E-ն կանխում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը: Բացի այդ՝ նուշն ունի հակաբորբոքային հատկություններ:

Էներգիա

Եթե դուք հոգնածություն եք զգում, սակայն դեռ շատ գործ ունեք անելու, մի քանի հատիկ նուշ կերեք: Դա ձեզ ոչ միայն էներգիա կհաղորդի, այլև կարագացնի նյութափոխանակությունը:

Վատ խոլեստերինի մակարդակի իջեցում

Խոլեստերինի մակարդակն իջնում է շնորհիվ նուշի մեջ պարունակող վիտամին E-ի և կալցիումի:

Ուղեղի աշխատանքի լավացում

Ռիբոֆլավինը և L-կարնիտինը, որը պարունակում է նուշի մեջ, օգնում է ուղեղին ավելի ակտիվ և արդյունավետ աշխատել: Եթե դուք օգտագործում եք ջրի մեջ թրջած նուշ, կարող եք չանհանգստանալ Ալցհեյմերի հիվանդության առաջացման մասին:

Ոսկորների ամրացում

Նուշի մեջ պարունակող ֆոսֆորի շնորհիվ այն ամրացնում է ատամները և ոսկորները: Նուշը նաև օգնում է թեթևացնել մկանային ցավը ինտենսիվ պարապմունքներից հետո և ֆիլտրում է տոքսինները երիկամներից:

Աղբյուր` LADYNEWS.am

Просмотров: 3618 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar