2:16 PM 8 նշան, որ տղամարդը դադարում է սիրել ձեզ | |
Հավանաբար շատերը բաժանվելուց հետո մտածում են՝ որտեղ սխալվեցին, երբ եկավ պահը, որից հետո հետհաշվարկ սկսվեց: Սերը միանգամից չի մեռնում: Աստիճանաբար: Ամեն հանդիմանության հետ, որը պարտադիր չէր արտահայտել, անտարբերության ամեն ժեստի հետ, ամեն ծաղրի հետ: Սովորության համաձայն՝ ապրած ամեն րոպեի հետ: 8 նշան, որ տղամարդը դադարում է սիրել ձեզ: 1. Նա դադարում է խոսել Հարաբերությունների սառելու վաղ նշաններից մեկը լռությունն է: Երբ նախաճաշին իրար ասելու բան չունեք: Այդ դեպքում շփումը ծանր բեռ է դառնում: Նա չի ուզում հավատալ նրան, ինչ կատարվում է իր հոգում, նրան հետաքրքիր չէ լսել կնոջ խնդիրների և գործերի մասին: 2. Նա դադարել է արարքներ գործել Ցանկացած նորմալ տղամարդ, երբ սիրում է կնոջը, աշխատում է տպավորել նրան՝ իրեն ջենտլմենի պես պահել, նրա համար հաճելի, սկզբունքորեն ինչ-որ բան անել: 3. Նա ձեզ համար ժամանակ չունի Սիրելի կնոջ համար տղամարդը միշտ ժամանակ և ուժ ունենում է: Նույնիսկ եթե ուժասպառ է: Սերը հանուն ուրիշի ինչ-որ բան զոհաբերելու կարողությունն է: 4. Նա առանց պատճառի բռնկվում է Տղամարդը չի կարող լրջորեն զայրանալ կնոջ վրա, ում սիրում է: Նա կարող է վիճել, բայց չի բղավի կամ անկեղծորեն զայրանա: Իսկ անթաքույց զայրույթը վատ նշան է: 5. Փակ դուռ Եթե նախկինում նրա կյանքի դռները միշտ բաց էին, բայց հիմա նա նկատելի լարվածությամբ և չցանկանալով է ձեզ թողնում իր աշխարհ, ինչ-որ բան է թաքցնում, չի շփվում և իր մտքերի մասին բացահայտ չի խոսում: Պարտադիր չէ, որ դա դավաճանության նշան լինի, պարզապես նրա զգացմունքները փոխվել են, և նա այլևս բաց լինելու ցանկություն չունի: 6. Ֆիզիկական շփման պակաս Կենակցել կարելի է նաև առանց սիրո: Բայց բացի սեքսից՝ կան շատ ավելի ինտիմ բաներ, որոնք առանձնակի թրթռուն վերաբերմունք են առաջացնում մարդու հանդեպ՝ համբույրներ, գրկախառնություններ, զվարճալի խաղեր կամ նուրբ գրկախառնություններ հրաժեշտի կամ հանդիպման ժամանակ: Նույնիսկ պարզ ժեստը՝ գլուխը նրա կրծքավանդակին դնելը, նա կարող է ընկալել որպես օտար և անցանկալի մի բան: 7. Նա հեռանում է ձեր աշխարհից Դուք կարող եք ուրախանալ կամ տխրել, բայց նա արդեն չի ուզում այդ հույզերը կիսել ձեզ հետ: Տղամարդը գնալով ավելի հաճախ է դիմում «դու քո կյանքն ունես, ես՝ իմ» սկզբունքին: Իսկ երկու կյանքերի բոլոր հատումները նրա համար ավելի ու ավելի են դժվարանում: 8. Նա դադարում է հոգ տանել Հոգատարությունը գլխավոր բաներից է, որ տղամարդը նվիրում է սիրելի կնոջը: Այդ հոգատարությունը տարբեր կերպ կարող է արտահայտվել. ոմանք սովոր են առանց առիթի ծաղիկներ նվիրել, ոմանք ընթրիք են պատրաստում և հատակը լվանում: Ձեր տղամարդուն բնորոշ հոգատարության ցանկացած դրսևորման բացակայություն խոսում է զգացմունքների սառելու մասին: | |
|
Всего комментариев: 0 | |