Եթե ձեզ ծանոթ է սա, նշանակում է՝ մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սեր է, այլ ոչ թե կիրք կամ սիրահարվածություն:
Չնայած սերը բավական խորհրդավոր զգացմունք է, որը մարդկանց վրա ազդում է ամենատարօրինակ և անկանխատեսելի ձևերով, հազար տարվա մեջ գիտնականները, այնուամենայնիվ, կարողացան առանձնացնել սիրահարվածության և սիրո պրոցեսի փուլերը: Դրանք 7-ն են, և եթե ձեզ դա ծանոթ է, նշանակում է՝ մեծ է հավանականությունը, որ ձեզ մոտ սեր է, այլ ոչ թե կիրք կամ սիրահարվածություն:
1. Սկիզբ
Երբ ինչ-որ պահ, ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը սկսում է ձեր կյանքում նոր նշանակություն ստանալ: Հնարավոր է, որ այդ ինչ-որ մեկը նա է, ում ճանաչում եք հազար տարի, կամ նա, ում հանդիպել եք մի քանի ժամ առաջ: Ամեն դեպքում դուք սկսում եք կենտրոնանալ միայն այդ մարդու վրա:
2. Կպչուն մտածելակերպ
Հաջորրդ փուլը, երբ կոնկրետ ինչ-որ մարդու մասին մտքերը սկսում են ներխուժել ձեր գիտակցություն: Դուք վերլուծում եք ձեր զրույցները, վերհիշում եք, թե ինչ էր նա հագել կամ ինչպես էր ժպտում: Դուք մտածում եք, թե ինչպես նա կարձագանքեր այս ֆիլմին, ինչ կասեր:
Ժամանակի ընթացքում դուք դառնում եք համակված այդ մտքերով: Իրականում, երբ սիրահարված են, մարդիկ իրենց զգացմունքների օբյեկտի մասին մտածում են ժամանակի 85-ից 100%-ով: Եվ կարևոր չէ, թե ինչով եք այդ ընթացքում զբաղված:
3. Բյուրեղացում
Ասում են՝ սիրահարները հակված են իդեալականացնել իրենց սիրելիներին: Սակայն գիտնականներն ասում են, որ այդպիսի զգացմունքների զարգացման երրորդ փուլը բյուրեղացումն է: Դա մարդու հստակ կերպարի ստեղծումն է՝ ընդ որում՝ ոչ միայն նրա դրական, այլ նաև բացասական որակներով: Մարդը ձեր գիտակցության մեջ դառնում է ամբողջական և իրական անձնավորություն: Չնայած, այո, դուք ներողամիտ եք նրա թերությունների հանդեպ կամ գտնում եք, որ դրանք զվարճալի են:
4. Ցանկություն, հույս, անվստահություն
Եվ այսպես՝ ձեր գլխում արդեն ձևավորվել է մարդու ամբողջական կերպարը, այժմ դուք պայքարում եք նրա հետ հարաբերություն ունենալու ցանկության հետ: Այն, ինչ տեղի է ունենում ձեր մեջ, ունի էմոցիոնալ նշանակություն. յուրաքանչյուր դրական պահ, և դուք մտածում եք, որ նա նույնպես սիրահարված է ձեզ, յուրաքանչյուր բացասական, և դուք հուսալքված եք:
Այս փուլում շատ են մտավախությունները, որ դուք կբաժանվեք (չնայած հնարավոր է, որ նույնիսկ չեք էլ միացել) և տրամադրված եք վճռականորեն հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:
5. Հիպոմանիա
Դա էներգիայի ներհոսքն է, երբ ձեզ թվում է, որ դուք կարող եք գրեթե չուտել և չքնել: Այն նաև դրսևորվում է նյարդային ռեակցիայով՝ հիպերեմիայով (այտերի կարմրում), դող (ձեռքերն ու ոտքերը դողում են վախից կամ հանդիպման սպասումից), անհարմարություն (և համապատասխան շարժումներ), կակազ, քրտնում, շնչառության արագացում:
Շարունակությունն՝ այստեղhttps://mediamag.am/siro-7-puler/