11:15 AM Ինչպես հաղթահարել գարնանային հոգնածությունը | |
Գարնան մոտենալուն պես հոգնածությունը, քնկոտությունը, գրգռվածությունը և վատ ինքնազգացողությունը դառնում են շատերի մշտական ուղեկիցները: Դրա պատճառը այսպես կոչված գարնանային հոգնածությունն է: Հենց այս ժամանակահատվածում է տեղի ունենում աշնանը և ձմռանը ոչ իր ամբողջ հնարավորություններով աշխատող մեր օրգանիզմի բոլոր կենսական կարևոր գործընթացների փոփոխությունը: Բոլորս էլ գոնե մեկ անգամ ինքներս մեզ հարց ենք տվել, թե ինչու ենք գարնանը մեզ այդքան վատ, թույլ և ճնշված զգում զգում: Իսկապես, ոչ աշնանը, ոչ ձմռանը կամ ամռանը մարդն այդքան հոգնած և ճնշված չի լինում: Բանն այն է, որ գարնանը օրը երկարում է, իսկ դրա հետ միասին մեծանում է Երկրի մագնիսական դաշտի լարումը: Մեր ներքին կենսաբանական ժամացույցն արձագանքում է այդ փոփոխություններին: Մեծանում է նյարդային համակարգի լարվածությունը, մարդն ավելի զգայուն է դառնում ցրտի նկատմամբ, ակտիվանում են բորբոքային պրոցեսները: Ցավոք պետք է նշել, որ երկար ձմռան պատճառով թուլացած է լինում մեր դիմադրողականությունը և սպառված է վիտամինների պաշարը: Գարնանային հոգնածության խնդրով զբաղվող բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել պոլիվիտամինային կոմպլեքս, սակայն կան նաև պարզ, ժողովրդական միջոցներ, որոնք նույնքան օգտակար են: Եվ այսպես, ինչ է պետք անել: • Առավոտյան մարմինը շփեք սառը ջրով թրջած սրբիչով, կամ ավելի լավ է կոնտրաստային ցնցուղ ընդունեք: Առո՛ղջ եղեք: | |
|
Всего комментариев: 0 | |