11:27 AM Նիհարելու համար 5 հաջող նախաճաշ | |
Իդեալական կառուցվածքի ամենակարևոր սկզբունքը ամեն առավոտ նախաճաշելն է, անգամ եթե շատ եք շտապում: Կարիք չկա նաև հավատալ այն մարդկանց, ովքեր նշում են, որ մինչև 12:00 կարող եք ուտել, ինչ ցանկանում եք: med2.ru-ն ներկայացրել է նիհարելու համար օգտակար 5 նախաճաշի բաղադրատոմս, որոնք կօգնեն օրը սկսել կառուցվածքի համար նպաստավոր նախադրյալներով:
2-րդ հերթին նիհարելու համար նախատեսված ճիշտ նախաճաշի մեջ պետք է լինեն սպիտակուցներ, բարդ ածխաջրեր ու բջջանյութ: 3-րդ հերթին սովորեք պահպանել հավասարակշռություն, եթե չափաբաժինը շատ փոքր լինի, ապա մինչ ճաշելը դուք պարբերաբար որևէ փոքր բան կհամտեսեք, իսկ եթե նախաճաշը շատ հագեցած լինի, ապա ստամոքսի ծանրությունն ու ալարկոտությունը կդառնան ձեր ուղեկիցը: Այստեղից կարելի է հետևություն անել, որ նիհարելու համար իդեալական նախաճաշը սպիտակուցների, բարդ ածխաջրերի, բջջանյութի համադրությունն է և բացի այդ՝ այդ ամենի սննդային արժեքը չպետք է գերազանցի 500կկալ: Նիհարելու համար օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր
Վարսակը ապահովում է օրգանիզմը բարդ ածխաջրերով, մրգերը՝ բջջանյութով, իսկ ընկուզեղենը՝ բուսական սպիտակուցներով, որոնք արագ յուրացվում են ու երկար ժամանակով «բթացնում» են քաղցի զգացողությունը: Եփեք 2 ճ/գ վարսակը կաթի կամ ջրի հետ, ավելացրեք 50 գրամ թարմ կամ սառեցված հատապտուղներ և 1 ճ/գ մանրացված պնդուկ կամ նուշ: 2. Ձվածեղ + բանջարեղեններ + ցորենի հաց Իսկ ահա պանիր ձվածեղի մեջ հարկավոր չէ ավելացնել, քանի որ դա թույլ չի տա ազատվեք ավելորդ քաշից:
1. Նախընտրեք ամբողջական ցորենի հաց։ 2. Հրաժարվեք երշիկեղենից կամ խոզապուխտից ու օգտագործեք թռչնամիս (հավի կամ հնդկահավի կրծքամիս): 3. Ավելացրեք կանաչ տերևավոր բանջարեղեններ, քանի որ նրանցում կալորիաների քանակությունը շատ քիչ է, ու չափաբաժնի մեծությունը կարող է ձեզ չանհանգստացնել: | |
|
Всего комментариев: 0 | |