3:37 PM Շպարվելու հարցում ամենատարածված սխալները | |
1.Պետք չէ չափից շատ տոնային քսուք օգտագործել, քանի որ դրա հաստ շերտը դեմքին արհեստական տպավորություն է փոխանցում` է՛լ ավելի ընդգծելով եղած թերությունները, այդ թվում նաև՝ մանր կնճիռները: 2. Պետք չէ չափից ավելի քողարկել աչքերի շուրջ առկա մուգ շրջանակները, քանի որ այդ դեպքում այն իր գույնով կտարբերվի դեմքի մյուս մասերից և բավական ծիծաղելի դրության մեջ կդնի կնոջը: 3. Կնոջ տարիքը 10 տարով կարող է մեծացնել նաև շրթներկի ճիշտ չընտրված գույնը: Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում խուսափել մուգ գույների ընտրությունից` դրանց փոխարեն նախապատվություն տալով թափանցիկ, վարդագույն կամ բաց շագանակագույն երանգների շրթներկերին: 4. Հարկավոր չէ դիմափոշին քսել ամբողջ դեմքին, քանի որ դա ծանրության տպավորություն է թողնում: Անհրաժեշտության դեպքում հարկավոր է այն կիրառել միայն այսպես կոչված T հատվածում` ճակատի, քթի և դնչի:
5. Սև աչքի մատիտը հարկավոր է փոխարինել ավելի բաց երանգներով: Բանն այն է, որ սև մատիտ օգտագործելու դեպքում աչքերն ավելի փոքր են թվում, իսկ վերին կոպերը` ծանրացած: Իսկ շագանակագույն մատիտն աչքերին հաղորդում է ավելի բնական տեսք և պայծառ հայացք: | |
|
Всего комментариев: 0 | |