3:40 PM Վերջնականապես ազատվեք անցանկալի մազերից՝ առանց տանից դուրս գալու | |
Կան բազմաթիվ միջոցներ՝ անցանկալի մազերից ազատվելու համար, այդ թվում նաև՝ բնական։ Անցանկալի մազերից վերջնականապես ազատվելու գործում շատ կարևոր է համբերությունը։
Միջոցներ, որոնք ամենաարդյունավետն են անցանկալի մազերից ազատվելու համար։ 1․ Շաքարավազի և կիտրոնի հյութի խառնուրդը հեռացնում է դեմքի անցանկալի մազերը, սակայն պետք է զգույշ լինել զգայուն հատվածներում։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Բոլոր բաղադրիչները լցնել փոքր տարայի մեջ և լավ խառնել։ Քսել մաշկին մազերի աճի ուղղությամբ։ Պահել 15-20 րոպե և նրբորեն մերսելով լվանալ մաշկը։ Կատարել այս պրոցեդուրան շաբաթը 2-3 անգամ և գալիք շաբաթների ընթացքում մազերի աճը նկատելիորեն կնվազի։ 2․ Մեղրի, շաքարավազի և կիտրոնի խառնուրդը կօգնի ազատվել ոտքերի և ձեռքերի մազերից։ Անհրաժեշտ բաղադրիչները՝
Շաքարավազը, կիտրոնն ու մեղրը խառնել տարայի մեջ և տաքացնել 3 րոպե, որպեսզի ստացվի միատարր խառնուրդ։ Եթե խառնուրդը շատ պինդ է ստացվում, կարելի է մի փոքր ջուր ավելացնել։ Թողնել, որպեսզի խառնուրդը դառնա սենյակային ջերմաստիճանի։ Եգիպտացորենի օսլան կամ ալյուրը քսել այն հատվածքներին, որտեղից պետք է հեռացվեն մազերը, ապա տաք խառնուրդը բարակ շերտով քսել մազերի աճի ուղղությամբ։ Այնուհետ էպիլյացիայի համար նախատեսված կտորը կպցնել և արագ պոկել մազերի աճին հակառակ ուղղությամբ։ Կատարեք այս պրոցեդուրան, երբ կրկին կնկատեք մազերը։ 3․ Դեմքի մազերի հեռացման համար օգտակար է ձվի դիմակը։ Անհրաժեշտ բաղադրիչները՝
Տարայի մեջ լցնել շաքարավազն ու եգիպտացորենի այլուրը, ապա ձվի սպիտակուցը և լավ խառնել։ Քսել մաշկին և պահել 20-25 րոպե, մինչև չորանա։ Ապա դիմակը արագորեն հեռացնել մաշկից, որի հետ դուրս կգան նաև անցանկալի մազերը։ Կատարեք այս պրոցեդուրան շաբաթը 2-3 անգամ, և անցանկալի մազերն ամբողջությամբ կվերանան։ 4. Քրքումը ևս լավագույն միջոց է՝ անցանկալի մազերից վերջնականապես ազատվելու համար։ Անհրաժեշտ է ընդամենը քրքումի վրա ավելացնել այնքան կաթ, որպեսզի ստացվի պինդ զանգված։ Պատրաստի զանգվածը քսել մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ և թողնել չորանա։ Ձեռքերի կամ չոր կտորի օգնությամբ շրջանաձև մերսումներով հեռացնել դեմքից քսուկը, այնուհետ լվացվել։ Այս պրոցեդուրայից հետո մաշկի գույնը կարող է փոխվել, որը կարելի է անցկացնել կաթի միջոցով․ բամբակը թրջեք կաթի մեջ և մաքրեք մաշկը։ Քրքումով այս բաղադրատոմսը կարելի է օգտագործել մի քանի օրը մեկ անգամ և հետևողական լինելու դեպքում մի քանի ամսից կզգաք, որ հաստ և մուգ մազերը բարակել են, իսկ բարակ մազերը՝ անհետացել։ | |
|
Всего комментариев: 0 | |