Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 26 » ՊՆ զորամասից փոխգնդապետը դիզվառելիքը յուրացրել է նաև ապրիլյան պատերազմի օրերին
loading...
2:53 PM
ՊՆ զորամասից փոխգնդապետը դիզվառելիքը յուրացրել է նաև ապրիլյան պատերազմի օրերին

Tert.am-ը գրում է.

ՀՀ ՊՆ N զորամասից 1 մլն 259 հազար ՀՀ  դրամի դիզվառելիք հափշտակելու գործով մեղադրական եզրակացություն է կայացվել և գործն ուղարկվել Արթիկի առաջին ատյանի դատարան,  մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին:

ՀՀ ՊՆ 94492 զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  2016թ-ի ապրիլ ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ, շահադիտական նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանցով` նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Գուրգենի Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք, այն է` նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 01.05.2016թ-ին, 02.05.2016թ-ին, 07.06.2016թ-ին, 09.06.2016թ-ին, 18.07.2016թ-ին, 28.07.2016թ-ին, 04.08.2016թ-ին և 23.08.2016թ-ին:



Աշոտ Յայլոյանի հետ միասին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել ՀՀ ՊՆ 94492 զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված  ավտոմեքենայի ավտոցիստեռնը, որից հետո հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրի քաղաքում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ Մանվել Գալստյանի և Ռուդիկ Կարապետյանի միջոցով, ովքեր նախապես խոստացել են իրացնել հանցավոր ճանապարհով շուկայականից էժան գներով ձեռք բերված գույքը, կազմակերպել են հափշտակված վառելիքի վաճառքը` գումարը փոխանցելով Մխիթար Ալեքսանյանին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղhttp://www.tert.am/am/news/2017/03/25/diesel/2320081

Просмотров: 2841 | Добавил: sedablog1 | Рейтинг: 1.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar