3:07 PM 5 հնարք, որոնց շնորհիվ կկարողանաք վարսերն ավելի հազվադեպ ներկել | |
Որպես կանոն, վարսերի գույնը փոխելիս քչերն են մտածում, թե ինչ տեսք կունենան, երբ արմատներն աճեն։
Tochka-ն գրում է, որ արմատները շատ արագ են աճում, սակայն պետք չէ մոռանալ, որ վարսերը հաճախակի ներկելու դեպքում կարող եք այրել ու վնասել դրանք։ Արդյունքում վարսերը կսկսեն ճյուղավորվել ու կկորցնեն իրենց փայլը։
Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ներկայացնում ենք մի քանի խորամանկություն, որոնք կօգնեն ավելի հազվադեպ ներկել վարսերը։
1. Վարսերի արմատները մի տոն ավելի մուգ գույնով ներկեք։ Փորձեք վարսերի արմատները մի փոքր ավելի մուգ գույնի ներկով ներկել, որպեսզի գույնի սահուն անցնում ստեղծվի։ Այս դեպքում աճող արմատները ձեզ ավելի ուշ կանհանգստացնեն։
2. Վարսերի տոնավորում։ Վարսերի տոնավորումն անվնաս է վարսերի համար և կարող է աննկատ դարձնել արմատների աճը, սակայն այն բացասական կողմ ունի՝ շուտ է մաքրվում։
3. Գլոսինգ։ Գլոսինգի պրոցեդուրայից հետո վարսերը շատ փայլուն են դառնում, իսկ գույնն ավելի խորն է ստացվում ու երկար է պահպանվում։ Գլսոինգի միջոցով կարելի է գույնի երանգներ անել կամ պատրաստել վարսերը բնական գույնին վերադառնալուն։
4. Բնական գույնին մոտ գույն։ Փորձեք այնպիսի գույնի ներկ ընտրել, որն ավելի մոտ կլինի ձեր վարսերի բնական գույնին։ Այսպես, գույնի ու արմատների միջև տարբերությունը շատ չի նկատվի։
5. Սոմբրե Բալայաժ։ Այս տեխնոլոգիան օգնում է թաքցնել արմատները՝ գունաթափված մազափնջերի միջոցով։ Եթե վարսերի ծայրերը մի փոքր գունաթափեք, ապա կարող եք երկար ժամանակով մոռանալ դրանք ներկելու մասին։
| |
|
Всего комментариев: 0 | |