3:08 PM Շրթունքները խնամելու օգտակար խորհուրդներ, որ պետք է իմանան բոլոր աղջիկները | |
![]() Բոլոր աղջիկներն էլ ցանկանում են կատարյալ շուրթեր ունենալ։ Լավ արդյունքի հասնելու համար պետք է շրթունքները խնամել։
Tochka-ն գրում է, որ այս խորհուրդները կօգնեն ճիշտ խնամել շրթունքներն ու դրանք կատարյալ դարձնել։
1. Օգտագործեք շուրթերի բալզամ։ Շրթունքները պետք է պաշտպանված լինեն արտաքին աշխարհի բացասական ազդեցությունից, դրա համար էլ պետք է բալզամ օգտագործել։ Այն պետք է քսել ոչ միայն ձմռանը, այլև ամռանը, քանի որ ամռանն արևի ճառագայթների ազդեցությունը կարող է վնասել շուրթերը։
2. Մերսեք շրթունքները։ Շուրթերը ևս մերսման կարիք ունեն։ Դրա համար կարող եք ատամի խոզանակն օգտագործել։ Ավելի լավ արդյունքի համար կարող եք ատամի խոզանակը ջրիկ մեղրով պատել։ Ինչպես նաև կարող եք մատների օգնությամբ զգուշորեն մերսել։
3. Շրթունքների դիմակներ արեք։ Շրթունքներին թարմ տեսք հաղորդելու համար կարող եք հետևյալ դիմակներն անել։
Սնուցող դիմակ
Դրա համար անհրաժեշտ է խնձոր և կարագ։ Խնձորը մանր քերեք, կարագը հալեցրեք ու դրա մեջ խնձոր ավելացրեք։ Լավ խառնեք ու քսեք շրթունքներին, 15 րոպե հետո լվացեք։
Խոնավեցնող դիմակ
Մեղրը հալեցրեք ու ոչ շատ տաք վիճակում քսեք շրթունքներին։ 10 րոպե հետո մերսեք շրթունքներն ու լվացեք։
Փափկեցնող դիմակ
Յուղոտ կաթնաշոռն ու գազարի հյութը խառնեք ու քսեք շրթունքներին։ 10 րոպե հետո լվացեք։ | |
|
Всего комментариев: 0 | |