Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Март » 27

Ինչպես գիտեք, մրգերում և բանջարեղեններում վիտամիններն աստիճանաբար անհետանում են: Մեղրի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է: Ճիշտ պահելու դեպքում օգտակար տարրերը մեղրում բավական երկար են պահպանվում:

Ջերմաստիճան
Ջերմաստիճանը ազդում է մեղրի որակի և հատկությունների վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս մեղրը պահել -5С°-ից մինչև +21С° պայմաններում: Ապացուցված է, որ մեղրը տաքացնել չի սիրում: +40°-ից ավել տաքացնելու դեպքում այն կորցնում է իր վիտամինների և ֆերմենտների մեծ մասը: Սառեցնելը նույնպես օգտակար չէ: Ջերմաստիճանի հաճախակի փոփոխությունները կարող են անհավասարաչափ բյուրեղացման պատճառ դառնալ:

Ինչ ամանի մեջ պահել
Մեղրը շատ լավ խոնավություն է ներծ ... Читать дальше »

Просмотров: 2713 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Երկաթը կարևոր հանքանյութ է, որը մասնակցում է օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ֆունկցիաների: Այն օգնում է հեմոգլոբինի՝ սպիտակուցի արտադրությանը, որն օգնում է արյան կարմիր բջիջներին թթվածին մատակարարել ամբողջ օրգանիզմին:

Օրգանիզմում երկաթի անհրաժեշտ մակարդակի պահպանումը կարևոր է. երկաթի պակասը ամենահիմնական սննդային անբավարարությունն է աշխարհում: Եթե այն չի վերահսկվում ժամանակին՝ կարող է հանգեցնել երկաթ պակասորդային սակավարյունության:

Մեծահասակների մոտ երկաթի պակասի որոշ հիմնական պատճառաներն են՝ երկաթի անբավարար ընդունումը, քրոնիկական արյան կորուստը, հղիության ընթացքում օրգանիզմի կողմից երկաթի մեծ պահանջը և երկաթի պատշաճ յուրացման անկարող ... Читать дальше »

Просмотров: 2913 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Պանիր սիրում են համարյա թե բոլորը: Այն կաթից և տարբեր կաթնաթթվային բակտերիաներից ու ֆերմենտներից պատրաստվող սննդամթերք է: Ներկայացնում ենք աշխարհի ամենահամեղ պանիրների տասնյակը, որոնք պարտադիր պետք է փորձել:

1. Պարմեզան Պինդ, կոտրվող, սուր համով պանիր է: Այն պետք է կտրատել շատ բարակ շերտերով: Համեղ է հունական ընկույզի հետ: Պարմեզանն ավելացնում են պաստաներին, ռիզոտոյին և օմլետին:

2. Բրի Սա հին ֆրանսիական պանիր է՝ արքաների պանիրը: Համը կախված է հասունացման ժամկետից, տատանվում է սնկայինից մինչև մրգային:

... Читать дальше »

Просмотров: 1688 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Թեյն ամբողջ աշխարհում օգտագործվող ամենատարածված ոչ ալկոհոլային ըմպելիքներից մեկն է: Թեյի տեսակները բազմաթիվ են, բայց այսօր կպատմենք մի էկզոտիկ տեսակի՝ չինական պուեռ թեյի մասին:

Պուեռն աշխարհի ամենաանսովոր թեյերից մեկն է: Այն արդեն մոտավորապես 3000 տարեկան է: Իսկ ի՞նչ է նշանակում պուեռ: Հարցի պատասխանը կգտնեք Պուեռ ոչ մեծ քաղաքում, որտեղ գտնվում է Չինաստանի ամենամեծ թեյի շուկաներից մեկը: Հենց այստեղ է մշակվել պուեռ թեյի արտադրության տեխնոլոգիան և այստեղից էլ այն լայն տարածում է գտել:

Պուեռ ստանալու համար թե ... Читать дальше »

Просмотров: 780 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Դեռևս մեր թվարկությունից առաջ քնջութը մշակվել է Հայաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ասորեստանում, Միջագետքում, Փոքր Ասիայում և հայտնի է եղել իր օգտակար հատկություններով:

Ամեն օր քնջութ օգտագործելն ամրացնում է առողջությունը, վերադարձնում երիտասարդությունը և երկարացնում կյանքը: Հին Հնդկաստանում այս սերմերը անվերջ երիտասարդության և անմահության խորհրդանիշ էին: Դրանք անվանում էին աստվածների սնունդ:

Ժամանակակից բժշկությունը քնջութը գնահատում է մեծ քանակությամբ կալցիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, մանգան, պղինձ, օմեգա 3 և 6 ճարպային թթուներ, E, A և B խմբի վիտամիններ պարունակելու համար:

Քնջութը չափազանց օգտակար է կանանց համար: Այն դրական է ազդում ոսկրամկանային համակարգի վրա, բու ... Читать дальше »

Просмотров: 2980 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Մեզնից շատերն իրենց փորձից գիտեն, թե ինչ են ճարպագնդերը: Դրանք փոքրիկ ուռուցքներ են, որոնք չեն ցավում, բայց ոչ էսթետիկ տեսք ունեն: Շատերը վիրաբույժի մոտ գնալուց վախենում են, հաշտվում են դրանց գոյության հետ և տարիներով ապրում այդպես:

Աչքերի շուրջ առաջացած ճարպագնդերն, ըստ մասնագետների, կապված են լյարդ-երիկամային ոչ կանոնավոր աշխատանքի հետ: Եթե այս օրգանները հետազոտելուց հետո պարզել եք, որ դրանք առողջ են, և ճարպագնդերի առաջացումն ընդամենը մաշկային կոսմետիկ խնդիր է, ապա կարող եք ժողովրդական բժշկության մեթոդներով արդյունավետ կերպով ազատվել դրանցից:

• Մաքրեք սովորական կարմիր ճակնդեղը, քերեք մանր քերիչով և դրեք ճարպագնդի վրա: Ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, կապեք և թողեք ամբողջ գիշեր: Ար ... Читать дальше »

Просмотров: 2663 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Տան երջանկությունը կախված չէ միայն տանտերերի դրական տրամադրվածությունից: Կան իրեր, որոնք հաջողություն և երջանկություն են բերում: Որոնք են դրանք:

1. Պայտ Համաձայն ժողովրդական հավատալիքի, պայտը հաջողություն և առողջություն է բերում: Պայտը ճիշտ տեղադրելը շատ կարևոր է: Տեղի ճիշտ ընտրության դեպքում այն երջանկություն և բարգավաճում կբերի, հիվանդություններն ու տխրությունը կշրջանցեն ձեզ:
Պայտն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նրան "ծանոթացնել" տան հետ, ցույց տալ սենյակների դիրքը և խնդրել տունը պաշտպանել և հաջողություն բերել: Ժամանակի ընթացքում չմոռանաք պայտին "պատմել" այն մասին, թե ինչ հաջողություններ է բերում:

2. Սխտ ... Читать дальше »

Просмотров: 9796 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ամբողջ օրգանիզմում: Ժամանակին կանխորոշումն ու բուժումը շատ կարևոր են: Բժշկի նշանակած դեղամիջոցներին զուգահեռ կարող եք օգտագործել նաև ժողովրդական միջոցներ, որոնցից մեկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Էմալապատ ամանի մեջ իրար խառնեք մեկական բաժակ աղացած հնդկաձավար, մսաղացով աղացած հունական ընկույզ և մեղր, լցրեք ապակյա տարայի մեջ և դրեք սառնարանը: Շաբաթը մեկ անգամ ամբողջ օրը կերեք այս խառնուրդը: Կարող եք ջուր խմել, բայց ոչ մի այլ սնունդ չի կարելի ընդունել: Այդպես արեք վեց անգամ, այսինքն՝ վեց շաբաթ: Մի ամիս ընդմիջում արեք, այնուհետև նորից վեց շաբաթ, շաբաթը մեկ անգամ կերեք խառնուրդը: Հենց առաջին կուրսից հետո խպիպը (զոբը) կփոք ... Читать дальше »

Просмотров: 1516 | Добавил: sedablog1 | Дата: 2017-03-27 | Комментарии (0)