12:00 PM Քնջութ՝ երիտասարդացնող սերմեր | |
Դեռևս մեր թվարկությունից առաջ քնջութը մշակվել է Հայաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Ասորեստանում, Միջագետքում, Փոքր Ասիայում և հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Ամեն օր քնջութ օգտագործելն ամրացնում է առողջությունը, վերադարձնում երիտասարդությունը և երկարացնում կյանքը: Հին Հնդկաստանում այս սերմերը անվերջ երիտասարդության և անմահության խորհրդանիշ էին: Դրանք անվանում էին աստվածների սնունդ: Ժամանակակից բժշկությունը քնջութը գնահատում է մեծ քանակությամբ կալցիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, մանգան, պղինձ, օմեգա 3 և 6 ճարպային թթուներ, E, A և B խմբի վիտամիններ պարունակելու համար: Քնջութը չափազանց օգտակար է կանանց համար: Այն դրական է ազդում ոսկրամկանային համակարգի վրա, բուժիչ ազդեցություն ունի բրոնխիտի, թոքային հիվանդությունների և ասթմայի դեպքում: Օրական մեկ թեյի գդալ քնջութ օգտագործելը շատ օգտակար է կանացի վերարտադրողական համակարգի համար: Բացի այդ այն իջեցնում է մաստոպատիայի և կաթնագեղձերի այլ հիվանդությունների հավանականությունը: Միևնույն ժամանակ կանայք պետք է իմանան, որ քնջութը դաշտանի ժամանակ ուժեղացնում է արյան հոսքը: Զգուշորեն է պետք օգտագործել նաև հղիության ժամանակ: Քնջութը հակացուցված է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, նաև արյան խիտ մակարդելիություն ունեցող մարդկանց: Քնջութի սերմերն օգտագործում են ուժերը վերականգնելու, աղիները մաքրելու, լյարդի ֆունկցիայի խանգարումների, լինդերի թուլության, ատամների քայքայման, մազերի թափվելու և հոդերի հիվանդությունների ժամանակ: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |