12:18 PM Աշխարհի ամենահամեղ պանիրների տասնյակը | |
Պանիր սիրում են համարյա թե բոլորը: Այն կաթից և տարբեր կաթնաթթվային բակտերիաներից ու ֆերմենտներից պատրաստվող սննդամթերք է: Ներկայացնում ենք աշխարհի ամենահամեղ պանիրների տասնյակը, որոնք պարտադիր պետք է փորձել: 1. Պարմեզան Պինդ, կոտրվող, սուր համով պանիր է: Այն պետք է կտրատել շատ բարակ շերտերով: Համեղ է հունական ընկույզի հետ: Պարմեզանն ավելացնում են պաստաներին, ռիզոտոյին և օմլետին: 2. Բրի Սա հին ֆրանսիական պանիր է՝ արքաների պանիրը: Համը կախված է հասունացման ժամկետից, տատանվում է սնկայինից մինչև մրգային: 3. Կամբոցոլա Գերմանական բորբոսով պանիր է: Արտադրողներին հաջողվել է միավորել ֆրանսիական փափուկ պանիրների և իտալական գորգորցոլա պանրի հատկությունները: Հագեցած և սուր համ ունի: Որպեսզի այս պանրի համը ամբողջովին զգացվի, անհրաժեշտ է կտրել մատուցելուց մեկ ժամ առաջ: 4. Մասկարպոնե Իտալական սերուցքային պանիր է՝ սերուցքի և յոգուրտի հարուստ համով: 5. Կամամբեր Կովի կաթից պատրաստված փափուկ պանիր է: Բրին և կամամբերը նման են, սակայն բրին փոքր ինչ ավելի յուղոտ է: 6. Դոր բլյու Գերմանական երկնագույն պանիր է: Նախընտրելի է ուտել խաղողի և ընկույզի հետ: 7. Գորգոնդզոլա Ամենահայտնի իտալական պանիրներից մեկն է: Ունի յուրահատուկ սուր համ՝ քաղցրավուն նոտայով և ընկույզի թեթև հոտով: 8. Մոցարելա Այս պանիրը պատրաստվում է գոմեշի կաթից: Լավ համադրվում է պոմիդորի, ռեհանի և ձիթապտղի յուղի հետ: 9. Ռոքֆոր Հայտնի ֆրանսիական բորբոսով պանիր է: Նախընտրելի է օգտագործել գինիների հետ: 10. Տետ-դե-Մուան Այս պանիրը դասվում է էքսկլյուզիվ շվեյցարական պանիրների դասին: Թարգմանաբար նշանակում է "վանականի գլուխ": Պատրաստվում է բացառապես ամռան ամիսներին կթված կովերի կաթից: Հասունանում է երեք ամսից ավել: Պինդ պանիր է, ունի շատ սուր հոտ և համ: Հարմար է օգտագործել սպիտակ գինիների հետ: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |