Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Март » 30 » Մշտական հոգնածության բժշկական 5 պատճառ
loading...
10:48 AM
Մշտական հոգնածության բժշկական 5 պատճառ

Հոգնածության պատճառով ուղղակի մի տեղ գնալու, ոչ ոքի հետ չշփվելու և ոչինչ չանելու ցանկություն առաջանում է բոլոր մարդկանց մոտ։ Սակայն եթե այդ ցանկությունը երկար ժամանակ չի անցնում, ապա պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, քանի որ այդպիսի զգացումը կարող է ավելի լուրջ հիվանդության հետևանք լինել։

BlogNews-ը պատրաստել է հիվանդությունների ցուցակ, որոնց ախտանիշների ցուցակը գլխավորում է հոգնածությունը։ Կարդացեք և առողջ եղեք.

Երկաթի պակաս


Երկաթի սակավության պարագայում նվազում է արյան մեջ հոմոգլոբինի պարունակությունը։ Դրա հետևանքով բջիջները բավարար թթվածին չեն ստանում, ինչն էլ դառնում է անդադար հոգնածության պատճառ։

Այլ ախտանիշներ՝

  • տարօրինակ բան ուտելու ցանկություն (ավելի հաճախ դա սառույցն է)
  • սառած ոտքեր կամ ձեռքեր
  • տհաճություն կրծքավանդակի շրջանում, շնչահեղձություն
  • գունատ մաշկ, փխրուն եղունգներ
  • հիվանդագին, սպիտակ լեզու

Այս խնդիրը կարելի է հեշտությամբ լուծել դրա զարգացման սկզբնական փուլերում։ Պարզապես պետք է շատ միս, լոբի և երկաթ պարունակող այլ մթերքներ ուտել։

B12 վիտամինի պակաս


Հոգնածությունը B12 վիտամինի պակասի առաջին ախտանշաններից մեկն է։ Այս վիտամինը պարունակվում է կենդանական ծագում ունեցող մթերքների մեջ, այդ իսկ պատճառով բուսակերները ռիսկային խմբի մեջ են գտնվում։

Այլ ախտանիշներ՝

  • վատ տրամադրություն, անհանգստություն
  • ոչ հստակ տեսողություն, ստվերների անդադար առաջացում
  • գունատ կամ դեղին մաշկ, հարթ լեզու
  • վերջույթների թմրածություն, ծակոցներ

B12 վիտամինի պակասը կարելի է բնական կերպով ուղղել այն դեպքում, երբ ճաշացանկում մսի պակաս կա։ Մնացած դեպքերում պետք է ընդունել սինթետիկ փոխարինող, որի ճիշտ չափաբաժինը որոշում է բժիշկը։

Վահանագեղձի հետ խնդիրներ


Վահանագեղձի ֆունկցիայի ձախողումը առաջացնում է հոգնածության մշտական զգացում

Այլ ախտանիշներ՝

  • այտուցված դեմք և կոպեր
  • ցրտի հանդեպ բարձր զգայունություն
  • մկանային և հոդային ցավեր
  • խռպոտ ձայն
  • չոր մաշկ, մազերի բարակեցում կամ մազաթափություն

Այս խնդիրը լուծվում է սինթետիկ հորմոնների ընդունման միջոցով։

Աղիքների հիվանդություններ


Աղիքների դիսֆունկցիայի դեպքում կտրուկ աճում է դրանցում պարունակվող վնասակար բակտերիաների քանակը։ Մահվան դեպքում այդ օրգանիզմները տոքսիններ են արտանետում, որոնք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա և հոգնածություն են առաջացնում։

Այլ ախտանիշներ՝

  • փորացավեր
  • բերանում առկա տհաճ համ
  • լեզվի սպտիակ փառ
  • սրտխառնոց

Աղիքների բուժումը կախված է դրանց հիվանդության տեսակից և վիճակի ծանրության աստիճանից։

Քրոնիկ ջրազրկում


Քրոնիկական ջրազրկումը անցնում է ավելի աննկատ, քան սուր ջրազրկումը, քանի որ դրա ախտանիշներին շատ հաճախ ուշադրություն չեն դարձնում։ Ջրի մշտական պակասը հանգեցնում է շատ խնդիրների, որոնցից մեկը ջրազրկումն է։

Այլ ախտանիշներ՝

  • քաղցր ուտելու անդադար ցանկություն
  • անքնություն, մակերեսային քուն
  • գլխապտույտ, գլխացավ
  • բերանի չորություն, տհաճ հոտ

Ջրազրկումը բացահայտելու համար պետք է երկու մատով բռնել դաստակի արտաքին մասի մաշկը, մոտ կես սանտիմետրով ձգել այն և բաց թողնել։ Սովորաբար մաշկը վերադառնում է իր սովորական դիրքին 1 -2 վայրկյանի ընթացքում։ Եթե այդ գործընթացը ավելի երկար է տևում, ապա Ձեզ մոտ ջրազրկում է։

Եթե անընդհատ հոգնածությունը և մնացած ախտանիշները չեն անցնում մի քանի շաբաթվա ընթացքում, մի սպասեք և անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը, քանի որ ցանկացած հիվանդության դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բուժումը ճիշտ ժամանակին սկսելուց։

Просмотров: 1528 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar