Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Апрель » 02

 


168.am-ը գրում է.
 Մեր օրերում շատերն են հետևում մարմնի քաշին և արյան մեջ խոլեստերինի մակարդակին։ Steptohealth.ru կայքը գրում է, որ սմբուկի ջուրն այն միջոցներից մեկն է, որը կարող է օգնել այս խնդիրների դեմ պայքարում։ Այն հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմին ստիպում են ավելի շատ էներգիա ծախսել և դուրս հանել վնասակար լիպիդները։ Սմբուկով ջրի պարբերական օգտագործումը կարող է հրաշալի հավելում դառնալ սննդակարգին, հատկապես՝ եթե ավելորդ քաշի դեմ պայքարը դժվար է։

Սմբուկով ջրի առավելություններն առողջության համար։ Սմբուկի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ բավական մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, միևնույն ժամանակ՝ շատ քիչ կալորիաներ։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում միզամուղ ազդեցությու ... Читать дальше »

Просмотров: 5453 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

Aravot.am-ը գրում է.

Դեռ մի քանի ամիս առաջ Հնդկաստան ասելիս առաջինը կարելի էր մտաբերել Թաջ Մահալն ու թեյերը: Այսօր՝ Հնդկաստանը ասոցացվում է առաջին հերթին օճառային օպերաների՝ սերիալների հետ:

Հնդկական ֆիլմերի ինդուստրիան Հայաստան մտավ 60-70-ական թվականներին: Խորհրդային ղեկավարությունը թույլ չէր տալիս հոլիվուդյան ֆիլմերին հայտնվել մեծ էկրանին և լավագույն այլընտրանքը մնում էին հնդկական ֆիլմերը: Շատերի կարծիքով` հենց դա է պատճառը, որ մեր օրերում հնդկական սերիալներն ունեն դիտելիության բարձր վարկանիշ՝ 70-ականների սերնդին հիշեցնում են նրանց երիտասարդությունը:

Դիսկո պարողին, Զիտա, Գիտային փոխարինելու եկան սերիալների հերոսները: Առաջին ծիծեռնակը եղավ «Մերժվածը»՝ Շանթի եթերում, որին հետևեցին ՊանԱրմենիան մեդիա գրուպի 3 սերիալները: Մեր հանրության մի ստվար զանգված հե ... Читать дальше »

Просмотров: 2442 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

Image result

Շատերն են անհանգստանում միայն այն մտքից, որ ստիպված են լինելու ողջ կյանքը նվիրել մի մարդու։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդկանց մի մասն էլ վախենում է, որ ընտանեկան կյանքն այնքան էլ վառ և հագեցած չի լինի։ Կենդանակերպի որոշ նշանների համար պարտավորություններն անթույլատրելի շքեղություն են։ Չի կարելի ասել, թե նրանք երբեք չեն հաջողում սիրո հարցում, պարզապես երկարաժամկետ հարաբերությունների մասին խոսք չի կարող լինել։ Ահա կենդանակերպի այն 4 նշանների ներկայացուցիչները, որոնք կարող են «ոչ» ասել։

Խոյ։ Խոյերն ունեն կյանքի իրենց կանոններն ու ստանդարտները։ Շատ հազվադեպ դեպքերում Խոյերը պատրաստ են զիջումների գնալ սիրային հարաբերություններում։ Ահա ինչու են այդքան պոտենցիալ զուգընկերներ մերժվում։ Նրանք չեն ընտրում զուգընկերոջը սպասելու կամ թողնելու տարբերակներից որևէ մեկը։ Ընտրությունը չափազանց բարդ է, և Խոյերը գերադասում են ... Читать дальше »

Просмотров: 5584 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

Image result

Marketium.ru կայքը գրում է, որ ավելորդ քաշի պատճառը հաճախ դանդաղ նյութափոխանակությունն է։ Արագ նյութափոխանակության շնորհիվ օրգանիզմը սնունդը վերածում է էներգիայի։ Ինչպե՞ս անել, որ օրգանիզմն այրի ճարպերը նույնիսկ քնելու ընթացքում։Նյութափոխանակության արագությունը կախած է ժառանգականությունից, տարիքից, կազմվածքից, սեռից։ Մեծ նշանակություն ունեն նաև կենսակերպը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և ճիշտ սննդակարգը։ Գոյություն ունի նաև մթերք, որն արագացնում է նյութափոխանակությունը։

Դրանց շրջանում առաջինը նշվում է կաթնաթթվային մթերքը։ Յոգուրտն ու կեֆիրն ապահովում են միկրոֆլորա, որը հարկավոր է աղիների ճիշտ աշխատանքի համար։ Օգտակար բակտերիաների օգնությամբ սնունդն ավելի արագ է յուրացվում։ Արդյունքում՝ ավելի քիչ կալորիաներ եք օգտագործում՝ ստանալով օգտակար նյութեր։ Պարզապես հարկավոր է հիշել՝ միայն բնական և առանց շաքարի յոգուրտ։ Խանութներո ... Читать дальше »

Просмотров: 8671 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

 


168.am-ը գրում է.
 Mirkrasoty.ife կայքը գրում է, որ բջջային հեռախոսները մի շարք ֆունկցիաներ ունեն, որոնք կարող են շատ օգտակար լինել։ Այս գործառույթները ձեզ կօգնեն արտակարգ իրավիճակներում։

112 կոդն անհրաժեշտ է հավաքել արտակարգ իրավիճակի դեպքում։ Ռադիոծածկույթից դուրս գտնվելու դեպքում կարող եք զանգահարել այս համարով արտակարգ իրավիճակի պայմաններում։ Կարող եք հավաքել 112, և հեռախոսը կփնտրի վթարային հեռախոսահամար, որը հասանելի է տվյալ տարածքում։

Բանալին մնացել է փակ մեքենայի ներսո՞ւմ։ Եթե տանը ևս մեկ բանալի ունեք, զանգահարեք տանը գտնվող հարազատներից մեկի հեռախոսահամարին։ Հեռռախոսը մեքենային 30 սմ հեռավորության վրա պահեք այն ժամանակ, երբ տանը գտնվող ձեր հարազատը սեղմում է բանալու կոճակը։ ... Читать дальше »

Просмотров: 5889 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

 


Newmag-ը գրում է.
 Մենք ավելի շատ անհանգստանում ենք վայրկենական հաճույքների համար

Մենք մեծանում ենք և շարունակում մշակույթը, որտեղ ամեն պահ հասանելի է ամեն ինչ: Եթե ուտելիք է պետք, այն կառաքեն մեկ կոճակի սեղմումով: Եթե ձանձրանում ենք, հեռախոսում բազմաթիվ հավելվածներ կան: Եթե ուղղություն է պետք կամ որևէ հարցի պատասխան, այն գտնելն ընդամենը մի քանի վայրկյան կխլի: Խնդիրն այն է, որ վայրկենական բավարարումը կախվածության մեջ է գցում և դառնում սովորություն: Իսկ սերը վայրկենական չէ, այն կարող է լինել ամբողջ կյանքի համար:

Մենք ստեղծում ենք մշակույթ, որն ուղեկցվում է ալկոհոլով և թրմրամիջոցներով

Դրանք մեդիտացիայի լավագույն ձևն են դարձել: Երբ տխուր ենք կամ ապերջանիկ, գնում ենք խմել ... Читать дальше »

Просмотров: 1607 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

Image result

Փորկապությունն անտանելի անհարմարություն է առաջացնում, ինչը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մրգեր, որոնք կարող են օգնել պայքարել փորկապության դեմ։

1.Կիվի։ Այս միրգը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Դրանում պարունակվող ֆերմենտը նպաստում է նաև նյութափոխանակության ընթացքին և իջեցնում գազերի առաջացման հավանականությունը։ Կարող եք ամեն օր քաղցած վիճակում կիվի օգտագործել։ Եթե չեք սիրում կիվիի համը, կարող եք այն համադրել նարնջի հյութի հետ։

2. Սալոր։ Չորացրած կամ թարմ սալորը մանրաթելեր է պարունակում։ Այն թույլ լուծողական ազդեցություն է ունենում, պաշտպանում է աղիներն ու խթանում հաստ աղու աշխատանքը։

3. Նարինջ։ Նարինջը ևս դասվում է այն մրգերի շարքին, որոնք օգնում են պայք ... Читать дальше »

Просмотров: 5384 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

 

Գիտնականները նշել են, թե որոնք են ձեռքերի թմրածության ամենատարածված պատճառները: Նրանց խոսքով՝ ոչ միշտ է ձեռքերի սխալ դիրքը նպաստում անոթների և նյարդային վերջավորությունների սեղմվելուն ու ձեռքերի շարժունության վատացմանը:

 

Գիտնականները նշում են, որ, առաջին հերթին, ձեռքերի թմրածության պառճառ է դառնում պարանոցային օստեոխոնդրոզը, որը, բացի այդ, կարող է դառնալ նաև գլխացավերի ու հավասարակշռության խանգարման պատճառ: Երկրորդ պատճառը դաստակի թունելային համախտանիշն է, որը հաճախ ի հայտ է գալիս ձեռքերի միօրինակ աշխատանքի դեպքում (երաժիշտների մոտ, ծրագրավորողների մոտ և այլն): Բացի այդ, այս ախտանշանը կարող է ի հայտ գալ նաև ցրված սկլերոզի՝ անբուժելի նյարդաբանական հիվանդության ժամանակ:

Ամբողջական հոդվածն այստեղ ... Читать дальше »

Просмотров: 10221 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)

 

Օգտակա՞ր են արդյոք սարսափ ֆիլմերը հոգեկան աշխարհն ավելի ամուր դարձնելու համար Newmag.am-ը գրում է.

Կարծիք կա, որ սարսափ ֆիլմն արգելվում է դիտել երեխաներին ու պատանիներին: Վախը նրանց մոտ կարող է առաջացնել քնի խանգարում, ախորժակի կորուստ, սրտխառնոց: Բայց իրականում այդքան էլ այդպես չէ։

Ըստ հոգեբանների, սարսափ ֆիլմերն առաջացնում են վախ ու զզվանք: Շատերի համար այս զգացողությունները բարձրացնում են տոնուսը, մյուսների մոտ՝ առաջացնում անհանգստություն, քնի խանգարում, նույնիսկ՝ խուճապ: Ընդ որում, մարդը ֆիլմային սարսափին արձագանքում է այնպես, կարծես սպառնալիքն իրական է և ուղղված է իր դեմ:

Վերլուծությունները ցույց են տվել, թե ինչպես է փոխվում մարդու վարքը սարսափ ֆիլմեր դիտելու ընթացքում: Օրի ... Читать дальше »

Просмотров: 1241 | Добавил: sedablog1 | Дата: 2017-04-02 | Комментарии (0)